ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել տխրահռչակ եւ սկանդալային տիկին Սիլվայի հաղորդման հիման վրա
Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել:
Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:
Տեղեկացնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ
«Ազատության» հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը որոշ մանրամասներ ներկայացրեց։ «Կաշառք ստանալ, որը վերաբերում է Սիլվա Համբարձումյանի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու գաղափարին։ Որևէ հավելյալ տեղեկատվություն չունեմ, որևէ ապացույց չունեմ, չգիտեմ ինչի հիման վրան են իրենք դա ենթադրել։ Պնդումները սուտ են, դրա հետ համաձայն չենք», - ասաց Օրբելյանը։
«Ազատության» հարցին՝ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա՞ է հարուցվել մեղադրանքը, փաստաբանը պատասխանեց. «Ինչի հիման վրա է չեմ կարող ասել, պարզ չի ընդհանրապես՝ ինչ կապ ունի «Մարտի 1»-ի գործի հետ, որ նույն գործի շրջանակներում են գործը վարել, այսինքն «Մարտի 1»-ի գործով, երբ որ ունենք մեղադրանք առաջադրված, էդ նույն մեղադրանքում կատարվել է փոփխություն, ավելացել է, 311-րդն է, եթե չեմ սխալվում, էդ մասով մեղադրանք»։
«Հովհաննես Խուդոյանը և Ռուբենը Սահակյան ներկա են եղել մեղադրանքի առաջադրմանը, ես անձամբ ներկա չեմ եղել, դրա համար չեմ հասցրել քննարկեմ իր [Քոչարյանի] հետ, բայց կարող եմ ասել, որ չի ընդունում էդ մեղադրանքը», - նշեց Օրբելյանը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ