«Նոր» Հայաստանի նոր Մանվելը՝ Սասունը կամ «Իսրայելի» փոխարեն Պաղեստին
Պարզվում է, որ շատ-շատերը դժգոհ էին, որ ԵԿՄ-ն գլխավորում է Մանվել Գրիգորյանը ոչ թե այն պատճառով, որ նա կազմակերպությունը վատ է ղեկավարում, ոչ թե նրա կրթական ցածր ցենզի, ոչ թե նրա սկանդալային հայտարարությունների եւ քայլերի, այլ բացառապես այն պատճառով, որ պարզապես ցանկանում էին իրենք լինել նրա տեղում:
Երեկ Մանվել Գրիգորյանն էր ղեկավարում ԵԿՄ-ն, պատգամավոր, որդին քաղաքապետ, ինքը տարբեր սեփականությունների տեր, իսկ այսօր պատրաստվում է այդ դերը ստանձնել Սասուն Միքայելյանը:
Փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունում տեղի է ունեցել հավաք՝ մասնակցությամբ ԵԿՄ փոխնախագահների, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարների, վարչության անդամների, որոնք սովետական ամենաբարի ավանդույթների համաձայն, միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
Այստեղ մնում է ասել՝ հարգելի երկրապահներ, չէ որ ձեր շարքերում բազմաթիվ գրագետ, լավ կրթություն ստացած, խոհեմ մարդիկ կան, ինչո՞ւ եք կանգ առնում նրանց վրա, ովքեր գիտության եւ կրթության հետ լուրջ կոնֆլիկտ ունեն, ովքեր ապրում են ամեն ինչ ինձ, սա էլ ինձ, նա էլ ինձ սկզբունքով, ովքեր իրենց որդուն քաղաքապետ են դարձնում, նոր ռեստորաններ հիմնում, նոր հողատարածքներ ձեռք բերում:
Երեկ Մանվելն էր որդուն քաղաքապետ դարձնում, այսօր՝ Սասունը, երեկ Մանվելն էր ռեստորաններ կառուցում, իսկ այսօր, ինչպես խոսում են հրազդանցիները՝ Սասունը:
Ասում ենք, գրում, թե Հայաստանը պետք է վերածենք Իսրայելի նման հզոր ամրոց-պետության: Ասում ենք, բայց մեր անխոհեմ քայլերով ոչ թե «Իսրայել», այլ «Պաղեստին» ենք կառուցում:
Քանի դեռ ուշ չէ, հարգելի երկրապահներ, կանգ առեք, նույն սխալը նորից մի կրկնեք: Մի՞թե սա էր ձեր պատկերացրած նոր Հայաստանը:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին