Ինչու են դպրոցներում աշխատավարձերն ուշացնում. Քաղաքապետարանի պարզաբանումը
Արդեն մի քանի օր է՝ 168.am-ի խմբագրություն են զանգահարում տարբեր դպրոցների մանկավարժներ՝ բողոքելով, որ դպրոցներում իրենց աշխատավարձերն ուշացնում են, և հույս էլ չկա, թե երբ կտան։
Ի դեպ, օրեր առաջ լրագրողների հետ զրույցում այս հարցին անդրադարձել էր նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ դպրոցներում աշխատավարձերի ուշացում չի լինի, իսկ եթե կան նման դպրոցներ, պետք է կոնկրետ դրանց անունը նշել։
Աշխատավարձերն ուշացրել են նաև թիվ 106 հիմնական դպրոցում։
168.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանը նշեց, որ առաջիկայում դպրոցում բոլոր կստանան իրենց աշխատավարձերը: «Ֆինանսավորում չկա, մենք սովորաբար մնացորդի հաշվին փոխանցում իրականացնում էինք, բայց այժմ, քանի որ այդքան մնացորդ չունենք, փոխանցումը չի եղել։ Կան դպրոցներ, որոնք մնացորդի հաշվին ստացել են, որոշ դպրոցներ էլ դեռևս չեն ստացել։ Այսօր կամ վաղն աշխատավարձը կլինի»,- ասաց Մ . Վարդանյանը։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ հարցի առնչությամբ տեղեկացրեց, որ խնդիրը միայն Երևանի դպրոցներին չի վերաբերում։
«Առաջացել են ինչ-որ տեխնիկական խնդիրներ, որ քաղաքապետարանի հետ կապ չունի։ Ամեն դեպքում ուշացման պատճառը տեխնիկական է, բայց արդեն տեղյակ եմ, որ գումարներ են փոխանցվել, և եթե դեռ չեն ստացել՝ այսօր օրվա ընթացքում կստանան»,- եզրափակեց Հակոբ Կարապետյանը։
Հ.Գ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո շատ մանկավարժներ հույսով սպասում էին, որ «Նոր Հայաստանում» կստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց աշխատավարձերի ուշացման հետ կապված նրանք այլևս նման հույսեր չունեն: Այս կառավարությունից նրանց միակ սպասումն այն է, որ «ժամանակին գոնե մեր չնչին կոպեկները տան, վարկերը փակենք»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը