«Դա կարող է նրանց վերջին տոնակատարությունը դառնալ». Նեթանյահուն պատասխանել է Իրանի՝ Թել Ավիվը ոչնչացնելու սպառնալիքներին
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պատասխանել է իրանական իշխանությունների՝ Թել Ավիվ և Հայֆա քաղաքները ոչնչացնելու սպառնալիքներին, գրում է իսրայելական Haaretz պարբերականը:
Փետրվարի 11-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ հրամանատար Յադոլլա Ջավանին երկրում Իսլամական հեղափոխության 40-ամյակի տոնակատարության ժամանակ սպառնացել է ԱՄՆ-ի հարձակման դեպքում ոչնչացնել Թել Ավիվ և Հայֆա քաղաքները:
«Ես չեմ անտեսում իրանական վարչակարգի սպառնալիքները, սակայն չեմ էլ վախենում դրանցից: Եթե այդ վարչակարգը սխալվի և Թել Ավիվն ու Հայֆան ոչնչացնելու փորձ անի, անհաջողության կմատնվի, սակայն դա նրանց վերջին տոնակատարությունը կդառնա: Խորհուրդ կտայի իրանական կողմին հաշվի առնել այդ հանգամանքը»,- ասել է վարչապետը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը