Փաշինյանը շշուկներին չի հավատում եւ անձամբ է հետեւում մամուլին
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստի» տեղեկություններով՝ իշխանությունների մոտ միտում է նկատվում հատկապես լրատվականների եւ սոցցանցերի հրապարակումները «կառավարելի» դարձնելու հարցում:
Բան այն է, որ ներիշխանական խնդիրների մասին վարչապետը իմանում է ոչ միայն այն անձանցից, որոնք շշնջում են իր ականջին կամ ի պաշտոնե զեկուցում են տեղեկատվական հոսքերի մասին, այլեւ անձամբ է տեղեկություններ հավաքում մամուլից եւ, որպես ակտիվ օգտատեր, սոցիալական ցանցերից:
Ըստ մեր աղբյուրների, եթե սոցցանցերի հարցը իշխանական «սպասարկողներն» ու ֆեյքերը կարողանում են մի կերպ «փակել» եւ վարչապետ Փաշինյանին հասցնել համեմատաբար «զտված» տեղեկատվություն՝ առաջարկելով մաքրել այս կամ այն ինֆորմացիան, ապա կայքերի եւ թերթերի հարցում, այսպես կոչված, «լյապեր» շատ են լինում:
Փաշինյանն առանձին թերթեր անձամբ է կարդում՝ չվստահելով զեկուցողներին եւ չսպասելով մոնիտորինգին ու դրանից բխող վերլուծություններին: Թերեւս այդ է նաեւ պատճառը, որ իշխանական եւ իշխանամերձ շրջանակները ակտիվորեն սկսել են լրատվականներ բացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը