Հունական ընկույզը կօգնի դեպրեսիայի դեմ պայքարում
Գիտնականներն ընկճախտի դեմ պայքարի «համեղ» միջոց են գտել։ Համաձայն Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի մասնագետների հետազոտության՝ հունական ընկույզն այս հոգեկան խանգարման կանխարգելման հիանալի միջոց է։
Հետազոտության շրջանակներում վերլուծվել են ավելի քան 26 հազար մարդու տվյալներ, ովքեր ներառված էին Առողջության եւ սննդի ազգային հետազոտության (National Health and Nutrition Examination Surveys — NHANES) մեջ։ Փորձարկման ենթարկվողները բաժանվել էին մի քանի խմբերի՝ կախված այն բանից, թե որքան հաճախ են նրանք օգտագործում ընկույզի տարբեր տեսակներ։ Գիտնականներն իրենց աշխատանքում հաշվի էին առել նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսին են ծխելը եւ ալկոհոլի օգտագործումը։
Պարզվել է, որ նրանք, ովքեր օրական օգտագործել էին գոնե 24 գրամ հունական ընկույզ, 26 տոկոսով ավելի քիչ էին ենթարկվել ընկճախտի նրանց համեմատ, ովքեր նախընտրել էին ընկույզների այլ տեսակներ կամ բնավ չէին ներառել դրանք իրենց կերակրացանկում։
Հատկանշական է, որ կապը հունական ընկույզ օգտագործելու եւ ընկճախտի մակարդակի նվազման միջեւ առավել ակնհայտ երեւացել է կանանց, քան թե տղամարդկանց մոտ։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը