Մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը պիտի կրճատվի. Սուրեն Պապիկյան
Մարզպետարաններում կանցկացվեն մրցույթներ և արդյունքում առավել լավ ցուցանիշներ ցույց տված աշխատողները՝ այս պահին աշխատակիցների 2/3–ը կպահպանեն իրենց աշխատատեղերը։ Այս մասին այսօր` փետրվարի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ «Այս օպտիմալացումը, այս կրճատումները մի նպատակ եմ հետապնդում՝ արդյունավետ կառավարում և առավել որակյալ մասնագետների ներգրավում»,– ասաց նա։
Պապիկյանի խոսքով՝ մարզպետարաններում օպտիմալացման ծրագիրն իրականացվում է դեռ հոկտեմբերից։ «Ներգրավվել են խորհրդատվական ընկերություններ, ֆինանսավորումը կատարում է Շվեյցարիայի զարգացման գործակալությունը, մի քանի մարզպետարաններում կատարվել են ուսումնասիրություններ, և եկել ենք այն եզրահանգման, որ այս փուլում մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը պիտի կրճատվի։ Արդեն իսկ սխեման կա։ Մի քանի փոքրիկ դետալների շտկումից հետո, նաև՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների ավարտից հետո, հաջորդիվ կլինի մարզպետարանների օպտիմալացումը»,– ասաց նախարարը։
Նա նշեց, որ այս տարվա աշխատավարձային ֆոնդը կպահպանվի. «չի կարող չպահպանվել, որովհետև դա հաստատված է ՀՀ բյուջեով»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը