ՀԴՄ-ների վաճառքը չպե՛տք է լինի ՊԵԿ-ի մենաշնորհը, դրանք պետք է ազատ վաճառվեն. Նախկին փոխնախարար
ՀԴՄ-ների վաճառքը չպե՛տք է լինի ՊԵԿ-ի մենաշնորհը, դրանք պետք է ազատ վաճառվեն: Այս մասին նշել է Առեւտրի եւ արդյունաբերության նախարարի նախկին առաջին տեղակալ Մովսես Ձավարյանը, ում օրոք 1998 թվականին առաջին անգամ շրջանառության մեջ դրվեցին ՀԴՄ-ները:
Անդրադառնալով նրան, որ օրերս ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ՀԴՄ արժեքը 160 000 դրամի փոխարեն այժմ կազմելու է 60 000 դրամ, իսկ 100 հազարը փոխհատուցելու է պետությունը, նշեց հետեւյալը. «Իմ առաջին արձագանքն այն էր, որ սա կեղծ լուր է։ Ինչպե՞ս կարող է որեւէ մեկը շուկայի փոխարեն շուկայական արտադրանքի գին սահմանել։ Եթե դա հնարավոր է, ինչո՞ւ չնվազեցնել արժեքը մինչեւ 20 000 կամ, ավելի լավ է, 1500 դրամ։
Երկրորդ արձագանքը՝ ինչի՞ համար էր պետք մենաշնորհել շուկայի այդ հատվածը։
Երրորդ արձագանքը՝ ափսոսանք։ Դեռ հեռավոր 1998 թվին մենք կարծես թե անդառնալի փոխանցեցինք ՀԴՄ-ների վաճառքը, իսկ որոշ թափթփկուկներ հետագայում այն մենաշնորհեցին։
Հիշում եմ՝ 1998-ին որոշում ընդունվեց ՀԴՄ-ները գործարկելու մասին, ինձ հրավիրեցին կառավարություն եւ հանձնարարեցին նախապատրաստել դրանց ներկրողի մրցույթը։ Ես միանգամից մերժեցի այդ գաղափարը եւ առաջարկեցի պատրաստել փաթեթ, որի հիքում ընկած կլինեին ՀԴՄ-ներին ներկայացվող չափանիշները, որ ցանկացած ոք դրանց համապատասխան կարողանար ներկրել սարքերը եւ վաճառել Հայաստանի տարածքում։
Վարչապետը (այդ ընթացքում պաշտոնը զբաղեցնում էր Արմեն Դարբինյանը) ինձ միանշանակ սատարեց եւ մենք սկսեցինք նախագծի իրականացումը։ Իհարկե, կային ՀԴՄ-ների վաճառքը մեկ ձեռքում կենտրոնացնելու տասնյակ առաջարկներ։ Դրանք անտեսված մնացին եւ գործը հասցվեց մինչեւ վերջ։ Եվ սարքերի գները գահավիժեցին ներքեւ։ Այն ժամանակ հարկային տեսչությունը մենաշնորհեց դրանց սպասարկման գործառույթը, բայց դա բոլորովին այլ պատմություն է»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը