Ինչու Ռոբերտ Քոչարյանը մնաց կալանքի տակ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մնաց կալանքի տակ: Հիմա շատերն են փորձում հասկանալ, թե ինչու, երբ իրավաբանները, գործից քաջատեղյակները պնդում են, որ դատարանի որոշման մեջ իրավական կոմպոնենտն ամբողջովին բացակայում էր:
Եթե նայենք օրացույցին, ապա կտեսնենք, որ մարտի 1-ին մնացել է ընդամենը երեք շաբաթ: Բնականաբոր, մարտի 1-ի ողբերգությունը շոուի վերածողները ոչ մի դեպքում տարելիցից օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանին ազատ չէին արձակի:
Իհարկե, մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանում դատարանների անկախության մասին դեռ շատ վաղ է խոսել, հասկացանք, որ դատարանների փոխարեն որոշումները կայացնում են այլոք, բայց դրանից իրականությունը չի փոխվում:
Կառավարությանը շատ մոտ կանգնած աղբյուրները, ըստ երեւանյան սրճարաններում համառորեն շրջանառվող լուրերի, պնդում են, որ մարտի 1-ին իշխանությունները շատ մանրակրկտորեն են պատրաստվում եւ նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ:
Ցավոք, կրկին կխաղան զոհերի հարազատների հույզերի հետ, կփորձեն նրանց օգտագործել իրենց քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար, իսկ այս մթնոլորտում ակնկալել անաչառ դատավարություն՝ միամտություն կլինի:
Պատահական չէ, որ այս օրերին լրատվամիջոցները հայտնում են մարտի 1-ի գործով այս կամ այն հայտնի դեմքերի, գործիչների հարցաքննության մասին: Կարելի է կռահել, որ սա եւս շոուի մի մասն է:
Մարտի 1-ը կրկին կգա եւ կանցնի, զոհերի հարազատները կրկին միայնակ կմնան իրենց վշտի հետ, իսկ Հայաստանը կմնա իր խնդիրների հետ, որոնք կավելանան, քանի որ նման մթնոլորտում որեւէ հարց եւ խնդիր չի կարող լուծում գտնել: Երբ շոուի համար նախագահ են կալանավորում, երբ մարդուն առանց լուրջ հիմքերի զրկում ամենամեծ արժեքներից մեկից՝ ազատությունից, խնդիրներն ավելանում են երկրաչափական պրոգրեսիայով, իսկ երկիրն էլ թեւակոխում է ցնցումների փուլ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ