Ի՞նչ է քննարկվել ԼՀԿ պատգամավորների եւ ԱԳ նախարարի հանդիպման ժամանակ
ԱԳ նախարարի հետ փակ հանդիպման ռեժիմը հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ ընթացող գործընթացների վերաբերյալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք լսեցինք պարոն նախարարին, պատգամավորներն իրենց հարցերը տվեցին, նա պատասխանեց, ընդհանուր մոտեցումներ ճշտեցինք, թե ինչ մոտեցում ու ինչ քննարկումներ կան»,-ասաց նա՝ ու հավելեց. «Այս ֆորմատը անիմաստ կլինի, եթե լինի բաց եւ հրապարակային, որովհետեւ խոսքը բանակցային գործընթացի մասին է: Մենք մեր մտահոգությունները տարբեր հարցազրույցներում ասել ենք, որ շատ ակտիվ շրջանառության մեջ են տարբեր տեսակի կարծիքներ, տեսակետներ, հացրազրույցներ տարբեր փորձագետների կողմից: Այս ֆորմատը կպահպանենք, կդարձնենք պարբերակ»:
Հարցին, թե առկա մտահոգությունները փարատվեցի՞ն, Մարուքյանն արձագանքեց. «Կանչել էինք, որ մտահոգությունները փարատվեն եւ նոր մտահոգություններ չունենանք, զուտ տեղեկատվական տարբեր արտահոսքերի եւ ընդհանրապես, տեղեկատվություն չունենալու հետ կապված: Օրինակ, Բեռլինի հանդիպումից հետո կամ Դավոսի հանդիպումից հետո լրագրողները զանգում եւ խնդրում էին մեկնաբանել: Եթե տեղեկատվություն չկա, ինչը մեկնաբանենք: Երկրորդ, եթե տեղեկատվություն ենք ունենում, իմանանք, թե որ մասով պետք է մեկնաբանենք, որ մասով ոչ:
Թե ինչ է տեղի ունենում, ինչ քննարկումներ կան, այդ հարցերի պատասխաններն ստացանք: Իսկ թե ինչու է ակտիվ պրոցեսը, նման հարց չունենք, բնական է, որ պետք է ակտիվ լինի, որովհետեւ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ընտրություններից հետո չէր կարող այդ հարցը չքննարկվել: Ես երբեք չեմ ասել, որ շփումները մտահոգիչ են: Մենք միշտ ասել ենք, որ շփումներն ավելի լավ են, քան իրար վրա կրակելը>,-ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով, արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ միշտ կա մտահոգություն, քանի դեռ այն կարգավորված չէ մեր պատկերացրած լուծումներով:
«Մեր ստացած տեղեկատվությունը պետք է հնարավորինս լավ անալիզի ենթարկվի եւ մարսվի խմբակցությունում»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ