Կառավարող կուսակցության մարմինների ժողովները չեն կարող փակ լինել
Ժողովրդավարական երկրներում իշխող քաղաքական կուսակցության մարմինների ժողովները չեն կարող փակ լինել, դա նոնսենս է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում կայացած «Իմ քայլը» խմբակցությունում տեղի ունեցած փակ հանդիպմանը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ ՔՊ-ական մարզպետներ:
Բադալյանի խոսքով, ԱԺ-ում գտնվող բոլոր ուժերի ժողովները՝ լինի խմբակցության նիստ, լինի կուսակցական այլ մարմնի նիստ, բոլորը պետք է լինեն բաց եւ հասարակությունը պետք է հնարավորություն ունենա տեղեկանալ քննարկվող հարցերի մասին:
«Խմբակցության նիստը պետք է բաց լինի, փակը հակասում է ժողովրդավարությանը: Դուք երբեք չեք տեսնի, որ ԱՄՆ-ում կուսակցական որեւէ ժողով փակ լինի: Երկրորդ, ԱԺ-ում կարող է տեղի ունենալ միայն խմբակցության նիստ, որին կարող են մասնակցել միայն պատգամավորները: Եթե այնտեղ սկսում են մասնակցել նաեւ ոչ պատգամավոր պաշտոնյա կուսակցականներ, դա արդեն հակասում է իշխանությունների տարանջատման սկզբունքին:
Եթե դա «իմ քայլը» դաշինքի նիստն է, դա չպետք է լինի խորհրդարանում, ԱԺ-ում կարող է լինել միայն խմբակցության նիստ: Այդ նիստին լավագույն դեպքում հրավիչյալի կարգավիճակով կարող էին մասնակցել այլ պաշտոնյաներ, բայց նրանք չպետք է ելույթ ունենալու հնարավորություն ունենան: Նիստը բաց պետք է լինի, որ ես իմանամ՝ մարզպետն այնտեղ ելույթ է ունենում, թե ուղղակի մասնակցում է: Եե այդ նիստին մասնակցել են նաեւ մարզպետներ, ՔՊ վարչության անդամներ, ապա դա արդեն խմբակցության նիստ չէ, այլ կուսակցական նիստ է: Հետեւաբար, այն չպետք է տեղի ունենար ԱԺ շենքում»,-ընդգծեց նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ