Դատաիրավական գռեհկություն
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։ Այսօր՝ հունվարի 18–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը որոշում կայացրեց բավարարել ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը եւ եւս երկու ամիս ժամկետով երկարաձգել ՀՀ երկրորդ նախագահի կալանքի ժամկետը։
Առանց վարանելու կարելի է ասել, որ ՀՔԾ-ի եւ դատարանի այս համատեղ գործողությունը սովորական դատաիրավական գռեհկություն է, իսկ որ ամենակարեւորն է՝ մեր երկրի ամոթն ու խայտառակությունը:
Տպավորություն է, որ ինչ որ մեկը խնդիր է դրել այս օրերին, այս փուլում Ռոբերտ Քոչարյանին զրկել ազատությունից: Մեկ դատավորներն էին հրաժարական տալիս, մեկ՝ ինչ որ մեկն էր հիվանդանում, եւ կալանքի վերաբերյալ որոշումը շարունակ հետաձգվում էր:
Այսպես կոչված, համաներումից հետո երկիրը լցվել է ջեբկիրներով, բնակարանային գողերով, որոնք լուրջ գլխացավանք են դարձել մեզ համար, իսկ Արցախի հերոսը, մարդ, որը Արցախի համար ամենադժվարին փուլում ամենապատասխանատու դիրքում է եղել, մարդ, որը տասը տարի զբաղեցնելով երկրի թիվ մեկ պաշտոնը նպաստել է մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին տարօրինակ եւ կասկածելի մեղադրանքով զրկվում է ազատությունից:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիները տնտեսական վերելքի, կառուցված եւ նորոգված դպրոցների, մշակութային կենտրոնների, բնակելի շենքերի, մայրուղիների, քաղաքային ճանապարհների կառուցման եւ նորոգման տարիներ էին: Եւ հիմա ինչ որ տեղ խորհրդանշանական է, որ Արցախի ազատագրման եւ Հայաստանի տնտեսական վերելքի հիմնական դերակատարներից մեկը կալանավորված է:
Ինչ վերաբերում է մարտի 1-ի ողբերգությանը կամ գործին, ապա Ռոբերտ Քոչարյանը որեւէ շահագրգռություն չուներ այդ ողբերգության մեջ:
Նրանք, ովքեր կանգնած են ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման ետեւում ոչ միայն հարվածի տակ են դնում մեր երկրի անվտանգությունն ու հեղինակությունը, այլ դնում են դատաիրավական աննախադեպ ամենաթողության հիմքերը, որը չար կատակ կարող է խաղալ նաեւ հենց դրանց հեղինակների համար:
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին