Մարուքյան- Ծառուկյան վեճը երկար է տևելու. ահնհրաժեշտ է խաղի կանոններ
Դատելով փոխադարձ մեղադրանքների աստիճանից Մարուքյան- Ծառուկյան վեճը երկար է տևելու։ Հետևաբար ահնհրաժեշտ է լինելու սահմանել խաղի կանոններ։
1. Երկուստեք դադարեցնել հնչեցնել Միքայել Մինասյանի անունը, որը, որևէ կապ չունի այս ղալմաղալի հետ:
2. Վիճել, բանավիճել, ցուցմունքներ տալ ՝ առանց երրորդ կողմ հորինելու։
3. Նախորդ կետը խախտելու դեպքում, գոնե դիմել պարոն կամ լրիվ անուն ազգանունով, և միշտ խուսափեք «իկ» վերջածանցից։ Մարդիկ հո հիշում եմ, թե ոչ վաղ անցյալում ինչպես էիք զգաստանում որոշ անուն ազգանուններից, զանգից կամ սովորական հիշատակումից։
4. Նախապես ընտրել դատավոր, բարիշացնող։ Թևանը այլ գործի է, Վլ. Գասպարյանը չկա, Միքայել Մինասյանը՝ զաhլա չի անի։ Մնաց՝ Վանեցյանը։
5. Մի տվեք ինքներդ ձեր դեմ ցուցմունքներ։ Դա նվազագույնը գրագետ չէ։
6. Օգտվեք նախադեպային իրավունքից. Հիշո՞ւմ եք, երբ 2017-ի ապրիլի սկզբներին նույնատիպ կռվի մեջ էին Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Մարտիրոսյանը։ Միքայել Մինասյանը ստիպված հանդես եկավ հայտարարությամբ, կողմերին հորդորելով դադարեցնել անիմաստ ու անտեղին բանավեճը, շեշտելով, որ հանիրավի անընդհատ շրջանառվում է նաեւ իր անունը։ «Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ իսկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով»,- մոտ երկու տարի առաջ ասել էր Միքայել Մինասյանը:
7. Մինչև վերջ մի բացվեք. Հիշեք, որ պատգամավորական անձեռնմխելիությունից ձեզ զրկելը այլևս մեկ օրվա գործ է՝ նկատի ունենալով « իմ Քայլի» տոտալ ներկայությունը խորհրդարանում։ Իսկ ստեղծված իրականությունը լայն հնարավորություններ է բացում «այլ սոուսով» սեփականության վերաբաշխման համար։
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ