Ոստիկանությունը՝ նախընտրական ճնշման գործիք. Արփինե Հովհաննիսյանն ահազանգում է
Վերջապես հասկացա, թե ինչու ոստիկանությունը գործ չհարուցեց իմ նկատմամբ եւ ոչ միայն իմ նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Նրանք շատ զբաղված են սպառնալիքներ հնչեցնելով` ամենաբարձր մակարդակով: Տարբեր տեղերից ստացվող ահազանգերի բովանդակությունը հետեւյալն է` հանրապետականի համակիրներին, շտաբային աշխատանք կատարողներին եւ նրանց մտերիմներին հայտնում են, որ եթե ՀՀԿ-ն կոնկրետ տեղամասում 10 ձայնից ավելի հավաքեց` խնդիր կունենան:
Որոշ անձանց ստիպում են մինչեւ ընտրության օրը ժամանակավոր լքել հանրապետությունը:
Այս վերջինը շատ հեշտ է ապացուցել ի դեպ:
Կոչ եմ անում մեր համակիրներին` չվախենալ, համախմբվել եւ գնալ ընտրության` ցույց տալով, որ գիտակցում են այն մարտահրավերները, որոնց առջեւ մեզ կանգնեցնում է այս իշխանությունը:
Հ.Գ. Հայրենի ոստիկանությանը հորդորում եմ դադարեցնել այս ապօրինությունները, իսկ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ինձնից չակնկալել անուններ, քանզի դուք դա ինձնից լավ գիտեք եւ բացի այդ անուն տալով այդ մարդկանց համար ավելի լուրջ խնդիրների պատճառ կդառնամ:
Հ.Գ. Սա է պատճառը, որ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է գրեթե երեսուն տոկոսով»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»