Նիկոլ Փաշինյանն ընդդեմ բայղուշների
ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Մեղրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Շատերը մեզ ասում են՝ գյուղատնտեսության դեմ եք, մենք ոնց կարող ենք գյուղատնտեսությանը դեմ լինել, մենք ասում ենք՝ գյուղատնտեսությունը պետք է լինի առավել արդյունավետ։ Այս տարի ՀՀ-ից արտահանվել է 80 միլիոն դոլարի բուսական ծագման մթերք, նախորդ ամբողջ տարին արտահանվել է 49 միլիոն դոլարի, այսինքն այս տարվա 10 ամիսների տվյալները գերազանցում են նախորդ տարվա տվյալները 61 տոկոսով։ Սա ասում եմ նրա համար, որ սիրելի ժողովուրդ, բոլոր բայղուշություներին ուշադրություն չդարձնեք։ Եւ ընդհանրապես էս ընտրություններին արժի բոլոր բայղուշներին դուրս շպրտել քաղաքական դաշտից, որպեսզի իրենք իրենց բայղուշությանը վերջ տան»,- ասաց Փաշինյանը։
Իսկ թե ով են բայղուշները, Նիկոլ Փաշինյանը չմանրամասնեց:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»