Նիկոլը ճիշտ էր. մի օր էլ կասի Ալիեւը
Սասուն Միքայելյանի անմիտ ձեւակերպումը կատարեց այն կայծի դերը, որը էլ ավելի անմիտ շարունակություն ունեցավ։
Նախօրեին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, բոլորին կոչ արեց հետ կանգնել, հիշեցնելով, որ մի քանի օր հետո այս ամենը կավարտվի եւ մենք միասին կմնանք կանգնած լավ սպառազինված հակառակորդի բանակի դեմ, որի գործողություններին պետք է միշտ պատրաստ լինենք արձագանքել:
Նիկոլ Փաշինյանից պահանջվում էր մեկ բան՝ ընդունել, որ Սասունը վրիպել է ու հասկանալ, որ Արցախում, որտեղ չկա տուն, որը զոհ տված չլինի ազատագրական պատերազմում, նման ձեւակերպումները օբյեկտիվորեն ավելի զգացմունքային են ընդունվում։
Ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանն իրենց թույլ չեն տվել այսպես արտահայտվել Արցախի եւ բանակի ղեկավարության հասցեին: Թույլ չեն տվել, ոչ թե «դուխի» պակասի պատճառով, այլ հասկացել են, որ սահմաններ կան, որից այն կողմ երբեք չի կարելի անցնել:
Փաշինյանն ընտրեց ամենավտանգավոր ճանապարհը՝ շարունակել անմիտ թեման, սրել ձեւակերպումները։ Հանուն ինչի՞։ Հանուն ավելի կամ պակաս ձայների. դա գին չէ։
Չի կարելի պետությունը տանել ականապատված դաշտերով։ Մոտ երկու հազար տարի առաջ մեզ բացատրեցին, որ այս երկրի վրա հրեշտակներ չկան, եւ որ բոլորը մեղքի տակ են: Չի կարելի վեր կանգնել բոլորից եւ դատավորի կամ դատախազի կեցվածքով դատել եւ մեղադրանքներ սփռել:
Նայեք ադրբեջանական մամուլը. Ադրբեջանը ցնծության մեջ է։ Այսպես շարունակվելու դեպքում հեռու չէ այն օրը, երբ Ալիեւ կասի՝ Նիկոլը ճիշտ էր։ Մենք առանց մեծ ջանքերի լուծեցինք մեր խնդիրը։
Քանի դեռ հնարավոր է պետք է կանգ առնել, սառել, սթափվել եւ դադարեցնել ուրախացնել հակառակորդին, որը ձեռքերը շփելով հիանում է Արցախի եւ բանակի ղեկավարությանն ուղղված մեղադրանքներից:
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»