Վիգեն Սարգսյան. «Մի պահ հետ կանգնեք եւ մոռացեք, որ ընտրապայքար է»
Հյուրընկալվելով «Կենտրոն» հեռուստաալիքի «Հայելու առաջ» հաղորդմանը ՀՀ պատգամավորի թեկնածու, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ բանակին վերաբերող հարցերին եւ հանդես եկել կարեւոր կոչով:
Անդրադառնալով այս օրերին զինված ուժերի հասցեին հնչող հայտարարություններին, Վիգեն Սարգսյանն ասել է. «Ինձ համար ավելի խորը խնդիր է այն ճգնաժամը, որն այսօր վարչապետը ստեղծում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ շփումների մեջ, հանրային հայտարարություններ անելով, որոնք հեռուն գնացող շատ վտանգավոր հետեւանքներ ունեն: Ես ուզում եմ բոլորին կոչ անել, եւ վարչապետի պաշտոնակատարին, եւ Արցախի մեր եղբայրներին, եւ բանակի ղեկավար կազմին մի պահ հետ կանգնել եւ մոռանալ, որ հիմա ընտրապայքար է: Ընտրապայքարը տասներկու օր հետո ավարտվելու է եւ մենք մնալու ենք շատ ուժեղ սպառազինված հարյուր հազարանոց բանակի հետ, եւ որին պետք է պատրաստ լինել արձագանքել»:
Վիգեն Սարգսյանն անդրադառնալով բանակի խնդիրներին շեշտել է, որ զինվորի, զինվորականների կենցաղային խնդիրների կարգավորումը շատ կարեւոր է, բայց էլ ավելի կարեւոր հարցեր կան, որոնց լուծմանն էլ եղել է իրենց հիմնական գործունեությունը:
«Զինվորի կենցաղը շատ կարեւոր է եւ այդ ուղղությամբ մենք քայլեր ենք արել եւ շատ հաջող քայլեր, բայց ավելի կարեւոր գործեր եւս արել ենք: Այնպիսի փոփոխություններ ենք իրականացրել, որը զինվորին թույլ էր տալիս ծառայությունը զինված ուժերում դարձնել սոցիալական վերելակ իր ամբողջ կյանքի համար»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Նա շեշտել է, որ բանակն ավելի շատ կարիք ունի ճիշտ կառավարման եւ սպառազինման:
Անդրադառնալով իր պաշտոնավարման ընթացքում մշակված զինված ուժերի զարգացման յոթնամյա ծրագրին, պաշտպանության նախկին նախարարն ասել է, թե այդ ծրագիրը թույլ կտա օր առ օր մեր անելիքները բերել նոր մակարդակի եւ ավելի արդյունավետ դարձնել զինված ուժերը:
«Մենք ունենք մարտունակ բանակ եւ փայլուն սպայական կազմ»,- ընդգծել է Վիգեն Սարգսյանը:
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»