Փաշինյանին ի սկզբանե ներկայացվել է Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների մասին տեղեկատվություն. Հ2-ի պարզաբանումը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ի սկզբանե ներկայացվել է ոչ թե Հայկական երկրորդ հեռուստաընկերության հաշիվների կալանքի մասին տեղեկատվություն, այլ Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների:
Այս մասին ասված է Հայկական երկրորդ հեռուստաալիքի հայտարարության մեջ, որով անդրադարձ է կատարվում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ասուլիսի ժամանակ արված մտքերին:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Թե Հայկական երկրորդ հեռուստաալիքի անձնակազմի, թե ԶԼՄ-ների ղեկավարների բաց նամակների մեջ և թե մոտ հինգ տասնյակ մտավորականների անձնական երաշխավորություններում խոսք է գնում ոչ թե գործի կարճման կամ չբացահայտման մասին, այլ ընդամենը Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը մեկ ալ խափանման միջոցով փոխարինելու մասին, որը ոչ մի կերպ չի կարող խանգարել պատկան մարմիններին որևէ կոռուպցիոն խաչմերուկի բացահայտման գործում, եթե այդպիսին ընդհանրապես կա:
Եվ սա այն դեպքում, երբ մեկ ևս կես ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում Սամվել Մայրապետյանի հետ որևէ քննչական գործողութություն չի իրականացվել:
Ինչ վերաբերում է հաշիվների կալանքին: Վարչապետին ի սկզբանե ներկայացվել է ոչ թե հեռուստաընկերության հաշիվների կալանքի մասին տեղեկատվություն, այլ Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների, որոնցից տարիներ շարունակ ուղիղ ֆինանսավորվում էր հեռուստաընկերությունը: Ավելին՝ Վարչապետին այդ տեղեկատվությունը ներկայացնելիս տրամադրվել են նաև այդ ուղիղ փոխանցումները հավաստող բոլոր փաստաթղթերը»:
Հիշեցնենք, որ «Հ2»-ի լրագրողի հիշեցմանը, որ Սամվել Մայրապետյանի կալանավորումից հետո շուրջ 50 մտավորական միջնորդել է խափանման միջոցը փոխելու համար, տասնյակ խմբագիրներ դիմել են վարչապետին, բայց արձագանք չեն ստացել և հարցին՝ հիմա այս մարդիկ ժողովուրդ չե՞ն, նրանց խոսքի մեջ արժեք չկա՞, որ լսեին նրանց ու պատասխան ստանային, Փաշինյանն ասել էր․ «Այս կոռուպցիոն խաչմերուկի լուսացույցի բոլոր գույները բացահայտելը մեր պարտավորությունն է այդ նույն ժողովրդի առաջ»։ Վարչապետի պաշտոնակատարը նկատել էր, որ ասվել է, թե կալանք կա դրված «Հ2» լրատվամիջոցի հաշիվների վրա, սակայն ինքը հետաքրքրվել ու պարզվել է, որ դա իրականությանը չի համապատասխանում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ