Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները 65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ Հանրապետության ճանապարհներին և Լարսում Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ

Իրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը
Մամուլ

Տնտեսագիտականի ռեկտորից բացատրագիր են պահանջել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ հրապարակվում են տեղեկություններ, որոնցով կասկածի տակ է դրվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի՝ գիտությունների դոկտորի աստիճան ունենալ–չունենալը:

«Փաստ»–ը ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ որեւէ ընթացք տրվե՞լ է այդ հրապարակումներին:

«Որոշ խնդրահարույց փաստեր գտել ենք, որի մասին էլ պարոն Աթոյանին տեղյակ ենք պահել: Նա մեզ խոստացել է բացատրագիր ներկայացնել: Սպասում ենք»,–մեզ հետ զրույցում ասաց Ս. Գոգյանը:

Հարցին, թե ե՞րբ են պահանջել բացատրագիրը, ե՞րբ է ներկայացնելու վերջնաժամկետը, եւ արդյոք այս ամբողջ ժամանակահատվածը բավարար չէր, Ս.Գոգյանը նախ պատասխանեց. «Հուլիսից սկսած զրուցում ենք այդ թեմայով»:

ԲՈԿ նախագահն այնուհետեւ շեշտեց՝ խոսքը հնուց եկած փաստերի մասին է, որոնց մասին այդքան հեշտ չէ միանգամից եզրակացություն տալ. «Տարբեր դիրքորոշումներ կան, ու քանի որ վերջին եզրահանգումն էլ ոմանց համար կարող է շատ ցավոտ լինել, այդ պատճառով էլ չենք շտապում»:

ԲՈԿ նախագահն ընդգծեց՝ կամ պետք է որոշ մարդիկ ներողություն խնդրեն, որ վարկաբեկել են, կամ էլ հակառակը պետք է լինի. «Դրա համար չենք շտապում եզրահանգում տալ, երբ կողմերն իրար հակառակ կարծիք ունեն»:

Հարցին, թե ռեկտորից փաստաթղթեր պահանջե՞լ են, նա պատասխանեց. «Մենք տեղյակ պահեցինք, որ Ռուսաստանի գրադարանում իր դոկտորականը բացակայում է: Նա խոստացավ, որ կզբաղվի այդ հարցով ու երեք օր անց այն հայտնվեց գրադարանի կայքում: Բայց այն, որ 20 տարուց ավելի ատենախոսություն չի եղել՝ փաստ է: Չի եղել գրադարանում, մեր արխիվում եւ մեզ մոտ՝ մեր փաստաթղթերի մեջ էլ չկա իր ատենախոսությունը»:

Նա նշեց, որ Կ. Աթոյանի ատենախոսությունը Ռուսաստանի գրադարանի արխիվ է մուտք արվել այս տարվա հուլիսի 31–ին, բայց Կ. Աթոյանը պաշտպանել է 1995թ.:

Սմբատ Գոգյանը նշեց, որ մնացած առումներով հստակ ինֆորմացիա չկա, որի մասին կարող են հրապարակել: Նշենք, որ փորձել էինք ԿԳ նախարարությունից պարզել՝ ՀՊՏՀ ռեկտորի հրաժարականի հարց այս պահին քննարկվո՞ւմ է: ԿԳՆ–ից պատասխանեցին, որ այդ հարցը ՀՊՏՀ կառավարման խորհրդի իրավասությունների շրջանակներում է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում