Նիդեռլանդներից ու Բելգիայից անօրեն ճանապարհով 240 մլն եվրոյի տանձ է ներկրվել Ռուսաստան
Նիդեռլանդացի ու բելգիացի այգեգործները տարիներ շարունակ հմտորեն շրջանցում են դեպի Ռուսաստան մթերքի արտահանման սահմանափակումները, որոնք ՌԴ-ը մտցրել էր ի պատասխան Եվրամիության՝ 2014 թվականին Ղրիմի շուրջ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին սահմանած պատժամիջոցների: Լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն՝ արտադրողները կարողացել են ՌԴ գյուղմթերք ներկրել կեղծ վկայագրերի միջոցով:
De Volkskrant պարբերականը, մասնավորապես, հաղորդել է, որ 2014-ից ի վեր Նիդեռլանդներից ու Բելգիայից Ռուսաստան է ներկրվել 240 մլն եվրոյի տանձ: Ըստ աղբյուրի՝ տանձերը Ռուսաստան են ներկրվել Լիտվայի կամ Բելառուսի տարածքով, իսկ ապրանքի վկայագրերը կեղծվել են կոռուպցիոն ճանապարհով և հիմնականում աֆրիկյան երկրներից:
«Նման կերպ հանկարծակի պարզվում է, որ տանձերը ներկրվում են ոչ թե Նիդեռլանդներից, այլ ինչ-որ աֆրիկյան երկրից», - գրում է պարբերականը:
Նշվում է, որ նման ճանապարհով ավելի քան 70 000 տոննա նիդեռլանդական ու բելգիական տանձ է հասնում ՌԴ տարածք: Ձեռնարկատերերն այդ կերպ տարեկան աշխատում են նվազագույնը 65 մլն եվրո: Ամեն օր Ռուսաստան է մտնում միջինը 10 բեռնատար, որոնք բեռնված են նիդեռլանդական ու բելգիական տանձերով:
Նիդեռլանդների գյուղատնտեսության, շրջակա միջավայրի ու մթերքի որակի նախարարությունից ի պատասխան տարածված տեղեկությունների հայտնել են, որ անօրինական առևտրի այս մեխանիզմի մասին լսել են միայն որոշ ոչ պաշտոնական խոսակցություններից: Նախարարությունում նաև նկատել են, որ սահմանափակումների նորմերին հետևելու պարտականությունն այս դեպքում ընկած է ռուսական կողմի վրա:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...