Խոշոր վթար Բագրատունյան փողոցում. բախվել են 4 մեքենաներ, այդ թվում «ԳԱԶել»
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 00:54-ի «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայում` «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ 49-ամյա Ա. Պ.), «Volkswagen Passat» (վարորդը` 28-ամյա Ա. Ս.), «Mercedes E» (վարորդը՝ 42-ամյա Թ. Հ.) եւ ճամփեզրին կայանած «Ford Transit» մակնիշերի (վարորդը՝ 85-ամյա Ա. Խ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Պ.-ն եւ ուղեւոր 19-ամյա Կ. Պ.-ն հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, մյուս ուղեւորները` 19-ամյա Կ. Պ.-ն եւ 1 տարեկան Գ. Պ.-ն հոսպիտալացվել են «Սրբ.Աստվածամայր ԲԿ», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
«Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ս.-ն եւ ուղեւոր 35-ամյա Ս. Ղ.-ն հոսպիտալացվել են Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ս. Ղ.-ինը` միջին ծանրության:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները եւ հոսնաքազրկել ավտոմեքենաները:
Ժամը 01:02-ից մինչեւ 01:53-ը փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն` մինչ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպումը եւ իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ