Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ Անդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Ժամանակ առ ժամանակ անձրեւ Իրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները 65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը

Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասին
Հայաստան

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության 1 րոպեն ամենաթանկը գնահատել են «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները

 

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության 1 րոպեն ամենաթանկը գնահատել են «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի սակագները: Ամենաբարձր վճարը 1 րոպեի համար սահմանել են «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները:

«Արմենիա»-ն 1 րոպե եթերաժամանակի համար սահմանել է 100 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) սակագին, «Շանթ»-ը ևս յուրաքանչյուր 1 րոպեի համար 100 հազար դրամ սակագին է սահմանել յուրաքանչյուր օրվա ընթացքում 18:00-20:00-ն ժամանակահատվածում:

Այս երկու հեռուստաընկերություններից հետո մյուսների համեմատ հաջորդ բարձր սակագինը սահմանել է «Հ2»-ը: Հայկական երկրորդ հեռուստաալիքը շաբաթվա առաջին վեց օրերին ժամը 18:00-24:00-ն և կիրակի օրերին ժամը 10:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր 1 րոպեի համար սահմանել է 60 հազար (ներառյալ՝ ԱԱՀ-ն), իսկ հեռուստաընկերության եթերաժամային մյուս գոտում ցանկացած 1 րոպեի համար` 30 հազ. դրամ սակագին (ներառյալ՝ ԱԱՀ-ն):

«Առաջին ալիք» հեռուստածրագիրը (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն) այս ցուցակում չորրորդն է` նախընտրական քարոզչության համար տրամադրվող յուրաքանչյուր 1 րոպե եթերաժամանակի համար սահմանված 48 հազար դրամով (ներառյալ՝ ԱԱՀ-ն): Նրան փոքր տարբերությամբ հաջորդում է «Ա -Թիվի» հեռուստածրագիրը` 40 հազար դրամով (ներառյալ՝ ԱԱՀ-ն):

«Կենտրոն» ու «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները յուրաքանչյուր օրվա ընթացքում 18:00-24:00-ն ժամանակահատվածում յուրաքանչյուր 1 րոպեի համար սահմանել են համապատասխանաբար 24 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) և 25 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) սակագները:

Ցանկում ներկայացված մնացած հեռուստածրագրերն ու հեռուստաընկերությունները համեմատաբար և զգալիորեն զիջում են իրենց սահմանած սակագնի գումարային չափով:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Տվյալները վերցված են ԿԸՀ պաշտոնական կայքից: