Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊ Մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը «Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է Միգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրա Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ Անդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Ժամանակ առ ժամանակ անձրեւ

Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում
Հայաստան

Առաջիկա ամիսներին թանկացման նոր ալիք կսկսվի

Հայաստանում կյանքը շարունակում է թանկանալ: Ընդ որում, բարձրանում են բոլոր ապրանքատեսակների գները` բացառությամբ, իհարկե, բանանից, որ ընդհակառակը, էժանացել է, ու լուցկուց, որ արդեն երկու տասնամյակ նույն գինն է:

Բայց ըստ մասնագետների` թանկացումների նոր ալիքը դեռ առջեւում է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով`Հայաստանի սպառողական շուկայում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.1 տոկոսի գնաճ: Մսամթերքի շուկայում այս հոկտեմբերին թանկացումներ են արձանագրվել: Ի դեպ, մսամթերքը թանկացել է հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ 1.3 տոկոսով:

Ըստ վիճակագրական կոմիտեի` հանրապետության բոլոր քաղաքներում այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-2 տոկոսով: Իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդան քաղաքում: Նշենք, որ երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում մսամթերքի գներն աճել են 1.3 տոկոսով: Ի դեպ, տավարի տեղական մսի մեկ կիլոգրամը այսօր վաճառվում է 3700-3800 դրամով, խոզի մսի մեկ կիլոգրամը` 3600-3800 դրամ, իսկ ահա բելառուսական ծագման տավարի մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 2700 դրամով: Բայց ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` տավարի մսի մեկ կիլոգրամի մանրածախ միջին գինը այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 3090 դրամ, խոզի մսինը` 3440 դրամ, ոչխարի միսը` 3560 դրամ, թռչնամիսը`1430 դրամ:

Պարզվում է` այս տարվա գյուղատնտեսական տարին ազդել է իրավիճակի վրա եւ 2017 հոկտեմբերի համեմատ` այս հոկտեմբերին մսամթերքի ոլորտում գները 10.8 տոկոսով են ավելացել: Այս թանկացումը պայմանավորված է ե՛ւ անասնագլխաքանակի նվազման, ե՛ւ կերի թանկացման հետ: Ֆերմերները, չկարողանալով կեր ձեռք բերել, անասունները մասսայաբար մորթում են: Իսկ այս տարվա գարնանը նման իրավիճակ էր:

Ըստ տնտեսագետների` առաջիկա ամիսներին ոչ միայն տավարի, խոզի, այլեւ գառան միսը կթանկանա: Թանկացումից անմասն չեն մնացել կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաները: Օրինակ` կաթնամթերքի, այդ թվում եւ պանրի շուկայում այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրված գնաճը կազմել է 1.1 տոկոս: Իսկ ահա անցած տարվա հոկտեմբերի համեմատ թանկացումը 3 տոկոս է եղել:

Պաշտոնական տվյալներով` կաթնամթերքի թանկացմանը նպաստել է ձվի 4.5 տոկոս գնաճը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին 3 ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 39.7 տոկոս: Հավկիթի 10 հատանոց տուփը մոտ 600 դրամից դարձել է 650-700 դրամ: Ըստ որոշ տեղեկությունների` ձվի գնի թանկացումը պայմանավորված է վերջին շրջանում հավերի մասայական անկման դեպքերի հետ:

Վիճակագրական կոմիտեն եւս չի թաքցնում, որ Հայաստանում պարենային մթերքները թանկացել են: Ընդ որում` ըստ մասնագետների` դրանք դեռ կշարունակեն թանկանալ, քանի որ առջեւում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Իսկ ինչպես հայտնի է, մեր հանրապետությունում սովորաբար ընտրություններից հետո ամեն ինչ թանկանում է: Թե այս ընտրությունները նախորդից ինչով կտարբերվեն, ցույց կտա ժամանակը: Բայց, ամեն դեպքում, թանկացումներն անխուսափելի են, քանի որ բացի արտահերթ խորհրդարանական ընտրություններից ամանորյա օրերն էլ են մոտենում: Եւ բազմաթիվ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, զգալի կթանկացնեն իրենց արտադրանքը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ձկնամթերքը թանկացել է 0.8 տոկոսով: Իսկ ահա անցած տարվա հոկտեմբերի համեմատ ձկնամթերքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 5.7 տոկոս: Ըստ վիճակագրական կոմիտեի` ձկան մեկ կգ-ի մանրածախ միջին գինը այս տարեսկզբից մինչեւ հուլիս կազմել է 2690 դրամ, իսկ ահա սեպտեմբերին այն թանկացել է` դառնալով 2720 դրամ: Իսկ «Իշխան» տեսակի ձկան մեկ կգ-ն 1900 դրամից դարձել է 2000 դրամ:

Ի դեպ, մեկ ամսվա ընթացքում թանկացել է նաեւ ալկոհոլային խմիչքն ու ծխախոտային արտադրատեսակները` 0.1 տոկոսով: Հացաբուլկեղենն ու ձավարեղենը թանկացել են 0.2 տոկոսով: 

armlur.am