Կեղծ թեմաներով վերջ տանք տնտեսական անկմանը եւ գործազրկությանը
Վերջին շրջանում մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում էր ԼԳԲՏ ֆորումի անցկացման թեման, որը ավարտվեց Ոստիկանապետի հայտարարությամբ՝ առ այն, որ այդ ֆորում կոչվածը չի կայանա։ Թեման հրապարակ նետվեց գրեթե 2-3 ամիս առաջ, մեկնաբանվեց ամենատարբեր շրջանակների կողմից, օրվա լրահոսներում դարձավ թիվ մեկ լուր, ապա՝ մեկ հայտարարությամբ վերջ դրվեց այդ խոսակցություններին։
Արդեն մի քանի օր է նոր թեմա է «նետվել» քննարկման հարթակ․ կապույտ մազերով հայուհին սիրավեպ ունի ադրբեջանցի տղայի հետ։ Հաշվի առնելով թեմայի նրբությունները՝ սպասվում է, որ առաջիկա 1-2 ամսում լրահոսը այս աղջկա լուսանկարներով ու հարցազրույցներով է լեցուն լինելու։
Իսկ մինչ մենք ակտիվորեն քննարկում, քննադատում ու արդարացնում ենք այս թեմաների անմիջական «մեղավորներին», երկրում լուրջ քաղաքական և տնտեսական պրոցեսներ են ընթանում, որոնք կենսական կարևորություն ունեն։ Ամենահետաքրքիրն այն է, որ այդ թեմաները, կարծես թե, շատ քչերին է հետաքրքրում:
Եվ այսպես, խիստ տարված լինելով ԼԳԲՏ շքերթաֆորումներով, մենք այդպես էլ չնկատեցինք, որ սեպտեմբերին զրոյական տնտեսական աճ արձանագրվեց, իսկ ներդրումները կտրուկ նվազել են։ Կարելի է ասել՝ դադարել:
Սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի տնտեսության համար, մեղմ ասած, լավ չի լինելու։ Այսինքն ունենալու ենք գնաճ, միաժամանակ ճգնաժամ է սկսվելու հարկային առումով, պատկան մարմինները չեն կարողանալու պատշաճ կարգով հարկեր հավաքագրել, որի արդյունքում պետությունը չի կարողանալու գոնե գնաճի չափով թոշակ բարձրացնել։ Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ աղքատության տոկոսը աճելու է, իսկ բիզնես միջավայրը ավելի է ընկղմվելու առաջացած ճահճում։
Իհարկե, հեղափոխությամբ իշխանության եկածների համար ձեռնտու չէ, որ այս կնճռոտ հարցերը քննարկվեն ու «ջրի երես» հանվեն։ Դա կնշանակի ռեյտինգի լուրջ կորուստ, իսկ առջևում ընտրություններ են։ Ուստի, բոլոր հնարավոր տարբերակներով, շատ հաճախ էլ արհեստականորեն, առաջ են քաշվում թեմաներ, որոնք մեր հասարակության շրջանում բավական ցավոտ են, հետևաբար նաև՝ բուռն քննարկվող։
Եթե այսօր իշխանության քարոզչամեքենայի այս «խորամանկ հնարքները» կարող են մասնակի հաջողել, ապա ձմռան գալուն պես, երբ կոմունալների աստղաբաշխական հաշիվները կթակեն բոլորի դռները, այլևս անհնար կլինի թոզ փչել մարդկանց աչքերին։
Եվ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի վարկանիշը որքան արագ բարձրացել էր, նույն արագությամբ էլ անկում կապրի։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին