Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աստղային կազմ՝ ընդդեմ Բրազիլիայի Թրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. Լուկաշենկո Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Վերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափով Բլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համար Միլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնում Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրեն Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են

Աստղային կազմ՝ ընդդեմ ԲրազիլիայիԹրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. ԼուկաշենկոԱրա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնիցՎերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափովԲլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համարՄիլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնումՄելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողությունՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգովԻսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով«Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրենՓարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում ենՔեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստեսԱյսօր կսկսվի գարնանային գիշերահավասարըԹբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագանԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել «19th Agzamov Memorial»-ի առաջին երկու խաղափուլերումԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալՇրջանառվող Սահմանադրության «նախագիծը» վերջնական չէ. ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումըԻրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասինԷս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ էՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերըԻսրայելում ձերբակալվել է պահեստազորային՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՔԿՀ-ում կալանավորվածը փորձել է ինքնասպան լինելԾաղկաձորում 24 ժամ ջուր չի լինիԵս չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. ԹրամփՍամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան«Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթԱրաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը ՄասկատումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիի մաhվան մասինԻրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունիՊատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո ԳուտերեշՆեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումիցՄեր աղջիկները ուշ ժամի հանգիստ, ոտքով գալիս են տուն, սա Հայաստանի լավ վիճակի մասին է խոսում. Անդրանիկ ՔոչարյանԵրեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնունԿուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարցԻրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». ՆեթանյահուԱլիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուցՇարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համարԵրուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարումԱշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն կասեցվել. ՍԱՏՄԷստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համարՄակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցըԱՄՆ-ն կարագացնի Մերձավոր Արևելք ծովային հետևակայինների ուղարկումը. NBC NewsԲաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել ենԱմփոփվել են «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքներըԱպօրինի թմրաշրջանառությունից հանվեց 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը վերականգնվել էԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծըՀՀ սնանկության դատարան 2025-ի ընթացքում մուտքագրվել է 4733 սնանկության գործԻրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Քաղաքականություն

Չրի գործ անող Տիգրան Ավինյանը եւ նրա խառը գործերը գյուղնախարարի հետ

Մինչ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուզախառն ելույթներ է ունենում կոռուպցիայի դեմ պայքարի, «նոր» Հայաստանի ու «նոր» իրողության մասին, իր թիկունքում կամ գուցե ոչ թիկունքում այլ գործընթացներ են ընթանում։ Ոչ, խոսքը Իջևանի համայնքապետարանի հովանավորությամբ Նիկոլ Փաշինյանին նվիրված գրքի մասին չէ: 

«Հետք»-ի հետաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ՍՊԸ-ն այս տարի 35 հազար դոլարի պետական դրամաշնորհ է ստացել չրի արտադրություն զարգացնելու համար։ Ընդ որում, դրամաշնորհը տրամադրվել է, երբ Տիգրան Ավինյանն արդեն փոխվարչապետ էր։

Իսկ մինչ այդ, ըստ «Հետքի», համաձայնագիր է կնքվել «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Ավինյանի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանի և «Արտասահմանյան ֆինասնական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի տնօրեն Էդգար Ավետյանի միջև:

Փաստացի, այստեղ խոսքը ոչ միայն պաշտոնական դիրքի չարաշահման կամ կոռուպցիոն դրսևորման մասին է, այլև խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով կադրեր ընտրելու։

Կարող ենք շատ հանգիստ ենթադրել, որ Տիգրան Ավինյանը միջնորդել է Գեղամ Գևորգյանին նախարար նշանակել կոնկրետ նկատառումներով․ այն է՝ նրա հանդեպ պարտքի զգացումից ելնելով, ընդ որում՝ նյութական պարտքի:

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ «նոր» կադրերը գուցե անփորձ են կառավարման ոլորտում, սակայն ամենևին էլ անտեղյակ չեն պետական միջոցներն ըստ անձնական նպատակահարմարության բաշխելու նուրբ արվեստից։

Արդյոք տեղյակ է այս ամենի մասին Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին օլիգարխիայի դեմ պայքարի և ապօրինի հարստացման ակտիվ ջատագովներից էր։

Այս հարցին երկու պատասխան կարող է լինել․

ա․ Եթե տեղյակ է ու լռում է, ապա ստացվում է Փաշինյանի ողջ հռետորաբանությունն ու ելույթները ընդամենը փոշի են մարդկանց աչքերին՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով։

բ․ Եթե վարչապետի պաշտոնակատարը տեղյակ չէ այս պրոցեսներից, ապա ստացվում է՝ չի տիրապետում իրավիճակին և ինքն էլ՝ ժամանակի ընթացքում դառնալու է իր իսկ ստեղծած համակարգի զոհը։

Երկու տարբերակներն էլ խիստ մտահոգիչ են ու դրական ելքեր չեն խոստանում։

Հ․ Գ․ Փոխվարչապետ Ավինյանի խոսնակը, ի դեպ, «Հետքի» սկանդալային բացահայտումից հետո, փորձեց պարզաբանել ստեղծված իրավիճակը՝ ներկայացնելով, թե երկու տասնակից ավելի ընկերությունների շարքում Տիգրան Ավինյանի ընկերության՝ դրամաշնորհ ստանալը չի պարունակել որևէ մութ բան, ամեն ինչ արվել է անկախ հանձնաժողովի կողմից:

Հարգելինե՛րս, գործընթացը մութ է եղել, թե լույս, դա արդեն այս դեպքում երկրորդական է: Կա փաստ՝ փոխվարչապետին կամ նրա ընտանիքին պատկանող ընկերությունը պետական դրամաշնորհ է ստացել այն պահին, երբ փոխվարչապետ էր: Իսկ թե երբ է մեկնարկել այդ պրոցեսը արդեն կարևոր չէ ու չի հուզում ոչ ոքի։ Հակակոռուպցիոն կառավարման մշակույթը պետք է գործի մեկ սկզբունքով և բոլորի համար լինի հավասար։ 

Գրիգոր Հայրապետյան

Top-News.am