Դյուսելդորֆում կամ Մադրիդում ապրելով հեշտ է լինել Նիկոլի ֆան եւ վիրավորել հայաստանցիներին
Մարզերից մեկի մի բնակչուհի, որն ակնհայտորեն դեռ հիացած է Նիկոլ Փաշինյանի գործունեությամբ, դեռ հավատում է, որ շուտով ամեն ինչ լավ է լինելու, օրերս համարձակվեց ֆեյսբուքում գրառում անել: Համարձակվեց եւ կրակն ընկավ:
Ընդամենը հանդգնություն էր ունեցել գրելու, որ աչքերը փակ չի պատրաստվում ամեն ինչ ծափերով ընդունել, եւ որ յուրաքանչյուր սրտացավ մարդ պարտավոր է նշել իր նկատած թերացումները:
Այս գրառումից հետո նա անմիջապես թիրախավորվեց եւ հարձակման ենթարկվեց: Եթե չնկատելու տանք ֆեյքերին, որոնք մի տեղից եկած հրահանգով նույնաբովանդակ գրառումներ են անում գրեթե ցանկացած քննադատական գրառման տակ եւ թողնենք իրական օգտատերերին, ապա մի զարմանահրաշ պատկեր կստանանք:
Չալարեցինք եւ ուսումնասիրեցինք Նիկոլ Փաշինյանի պահապանների եւ ֆանատների ֆեյսբուքյան էջերը: Նրանք, ովքեր, մեղմ ասած, սուր քննադատության էին ենթարկել Հայաստանի մարզում, Հայաստանի գյուղերից ապրող կնոջը, որն իր ամենօրյա աշխատանքով, գործոց օգնում է, որ մեր երկիրն ավելի լավը դառնա, հիմնականում արտերկրից էին:
Դյուսելդորֆ, Մադրիդ, Մոսկվա, Խարկով, Լոս Անջելես, Սալոնիկ: Այստեղ լավ ու վատ ապրող, Հայաստանից վաղուց հեռացած եւ Հայաստանը հեռվից շատ նրբորեն սիրողները դասեր են տալիս Հայաստանում բնակվողներին: Այսպիսի անհեթեթ վիճակ հաստատ երբեւիցէ չի եղել:
Նրանք ոչ միայն անարգանքի սյունին են գամում այս կառավարության քննադատներին, հակառակորդներին, այլեւ այն կողմնակիցներին, ովքեր համարձակվում են փոքր ինչ շեղվել կուսակցության գծից:
Սալոնիկում եւ Դյուսելդորֆում, Մադրիդում եւ Մոսկվայում, Բրյուսելում եւ Մայկոպում ապրող Նիկոլի ֆաները անիծում եւ հայհոյում են այն հայաստանցիներին, որոնք համարձակվում են երջանիկ չլինել եւ նկատել թերացումները:
Իհարկե, անպայման ուզում ես հարցնել՝ եղբայրներ, քույրեր, որ այդքան հիացած եք, ապա այս կես տարում ինչո՞ւ չկարողացաք հասնել Հայաստան: Մյուս կողմից շեշտենք, որ ձեր իրավունքն է, թե որ երկրում կապրեք, բայց հեռվում ապրելով դասեր մի տվեք հայաստանցիներին, առավել եւս մի հայհոյեք եւ մի անիծեք: Սիրուն չէ:
Բայց մյուս կողմից ինչու գան, երբ Գերմանիայում ապրելով կարելի է միջոցառում կազմակերպել եւ մեծ էկրանին ցուցադրել Հայաստանի երեւակայական քարտեզերը, էլ ավելի լարելով Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի, Վրաստանի եւ Իրանի հետ:
Բարեբախտաբար, ունենք հարյուր հազարավոր սփյուռքահայեր, որոնք առանց աղմուկ աղաղակի օգնում են Հայաստանին, իսկ եթե չեն էլ օգնում, ապա չեն պատրաստվում դասեր կամ ցուցումներ տալ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...