Այս աբսուրդի թատրոնը միանձնյա իշխանության հետևանք է
ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջարկել է օրերս հրաժարական տված Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ միաժամանակ հորդորելով և հայտարարելով, որ որևէ խմբակցություն չսատարի իրենց թեկնածուին։ Ստեղծված իրավիճակն այնքան զավեշտալի ու աբսուրդային է, որ նույնիսկ իրենք «ելքական»-ներն են ծիծաղում ու հումորներ անում։
Այս աբսուրդի թատրոնը, որտեղ հայտնվել ենք բոլորս, հետևանքն է այն միանձնյա իշխանության, որը բացարձակ մեծամասնություն էր ձևավորել տարիներ շարունակ և ամեն գրվող օրենք և նույնիսկ Սահմանադրությունն իր «հագով էր կարել»։
Եվ այս հաշմանդամ իրավական համակարգում, որտեղ էքստրեմալ պայմաններում փաստացի չկա Խորհրդարանը լուծարելու և վարչապետ ընտրելու խելամիտ մի միջոց, մենք նոր ընտրություններ ենք փորձում կազմակերպել։
Գոնե այս հեղափոխությունը ցույց տվեց, որ ներկա Սահմանադրությամբ վարչապետ դարձած անձը համարյա անխոցելի է, իսկ Խորհրդարանն առհասարակ կուռ ամրոց է և այն լուծարելու միակ խելամիտ ճանապարհը հաջորդ ընտրություններն են՝ իհարկե չհաշված ստեղծված աբսուրդային ճանապարհը։
Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ որոշակի ըմբռնումով և հումորով ենք վերաբերում այս աբսուրդին։ Սակայն, չմոռանանք որ Հայաստանը պետություն է, ոչ թե ինչ-որ գյուղ, որ ծանոթ-բարեկամ-հարևան սկզբունքի վրա բոլոր հարցերը միանգամից ներքին կարգով որոշվեն։ Նման իրավիճակի կրկնությունը կարող է սուր ռեակցիա առաջացնել միջազգային հանրության շրջանում, իսկ կրկնության հավանականությունը բավական մեծ է՝ հաշվի առնելով վարչապետի պաշտոնակատարի ներկայիս կադրային և տնտեսական քաղաքականությունը, ավելի ճիշտ դրա բացակայությունը։
Ի՞նչ ենք մենք անում նման աբսուրդը բացառելու համար, ունե՞նք որևէ դիրքորոշում և ի՞նչ քայլ ենք անում ներկայիս մայր օրենքը՝ Սահմանադրությունը, փոխելու համար․ սրանք հարցեր են, որ իր առջև պետք է դնի ոչ միայն Կառավարությունը, Ազգային Ժողովը, այլև ցանկացած մտահոգ քաղաքացի։ Այլապես, Ազգային ժողովի հաջորդ ընտրություններից հետո մենք ունենալու ենք սուպերկարողություններով մի մեծամասնություն՝ ի դեմս Փաշինյանի ու իր թիմի, և գրեթե ձայնի իրավունք չունեցող փոքրամասնություն՝ ի դեմս երկու-երեք կուսակցության։ Մի երկրում, որտեղ նման սուպերկարողություններով է օժտված քաղաքական մեծամասնությունը, դեմոկրատական արժեքները որևէ դերակատարություն չունեն։ Սա պետք է հիշել ընտրության գնալուց առաջ։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին