ՀՀԿ-ն, արտագաղթը եւ ընտրությունները
2008 թվականից սկսած Հայաստանից մշտապես հեռացել է մոտ 450 հազար քաղաքացի: Ընդ որում, սա պաշտոնական տվյալներից վերցրած թվեր են: Ոմանք պնդում են, որ այս թիվն իրականում հասնում է 500 հազարի:
Եթե նույնիսկ հեռացողների թիվը 400 հազար է, ապա այն իսկական աղետ է: Պատկերավոր լինելու համար նշենք, որ սա նույնն է, եթե ամբողջովին դատարկվեն Վանաձոր, Գյումրի, Կապան եւ Իջեւան քաղաքները:
Արտագաղթը երկրի սոցիալ-տնտեսական վիճակի արտացոլանքն է: Ցավոք, կառավարող կուսակցությունը արտագաղթը խնդիր, ողբերգություն, աղետ չի համարում: Ժամանակին Տիգրան Սարգսյանն ասում էր, թե ինչու պայքարենք արտագաղթի դեմ: «Մնան, որ իշխանափոխություն անե՞ն»,- ասում էր նա եւ ծիծաղում:
Հիմա էլ ասում են, թե բոլոր երկրներից էլ մարդիկ արտագաղթում են, եւ որ դա նորմալ է: Բերում են Լատվիայի օրինակը, թե իբր այդ երկրում կես միլիոն մարդ է մնացել: Իրականում 2008-ից հետո այդ երկրի բնակչությունը նվազել է ընդամենը 180 հազարով, այն էլ ոչ թե բացասական միգրացիայի, այլ ցածր ծնելիության պատճառով:
Հայաստանում ծնելիությունը հազար մարդու հաշվով բարձր է, բայց բնակչությունը նվազում է մեծ արագությամբ: Ի դեպ, երբ Հայաստանը համեմատում եք Լատվիայի հետ, հիշեք, որ Լատվիան Արցախի խնդիր չունի: Լատվիան Ադրբեջանի եւ Թուրքիայի նման հարեւաններ չունի:
Այնպես որ, ՀՀԿ-ն փոխանակ ներողություն խնդրի ձախողումների համար, մի կողմ քաշվի, այլ ուժերին իրավիճակը փոխելու հնարավորություն տա, ջանք ու եռանդ, միջոց եւ հնարքներ չի խնայում իշխանությունը պահպանելու համար:
Գագիկ Մարտիրոսյան


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել