Երբ ասֆալտին են փռում կամ պատերով տալիս սահմանամերձ գյուղերի ղեկավարներին
Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ երբ իշխանությունը սկսում է զբաղվել քրեական գործերի հարուցմամբ եւ կենտրոնանալ «պետության վնասարարների» բացահայտմամբ, որպես կանոն տապալում է երկրի զարգացումը եւ առաջընթացը:
Իսկ երբ «ասֆալտին են փռվում» կամ «պատերով զարկվում» սահմանամերձ գյուղերի գյուղապետերը, իրավիճակը դառնում է մտահոգիչ: Մենք մի անգամ այս ճանապարհով անցել ենք1920-ականներին, երբ գյուղերի ղեկավարները, «կուլակները» բանտարկվում եւ գնդակահարվում էին:
Դժվար է ասել, թե ինչու ենք հիմա ոտք դնում նույն սխալ ճանապարհի վրա: Անկասկած, ավազակները, հանցագործները, օրինախախտները պետք է պատժվեն օրենքի սահմաններում, բայց դա չպետք է արվի, ինչպես ասում են, զուռնա-դհոլով եւ հատկապես չի կարելի փորփրել անցյալը եւ պարզել, թե աղքատ գյուղերի աղքատ գյուղապետերն ինչ յուրացումներ են արել եւ նրանց դեմ քրգործեր հարուցվեն:
Ամբողջ երկրով մեկ հայտարարում են, թե Այգեպարի, սահմանամերձ Այգեպարի գյուղապետը յուրացրել է մանկապարտեզի խաղահրապարակը, համակարգիչը եւ տպիչը, ինչպես նաեւ իրեն է վերցրել բարեգործական նպատակներով գյուղին նվիրած տրակտորը:
Դուք երբեւէ եղե՞լ եք Այգեպարում: Եթե չեք եղել գնացեք եւ գոնե երկու օր ապրեք մի գյուղում, որն ադրբեջանական դիրքերի ուղիղ նշանառության տակ է: Ի դեպ, երբ գնաք, եթե իհարկե գնաք, հարցրեք, թե գյուղապետի, սահման պահող գյուղապետի աշխատավարձը գոնե հարյուր հազար դրամի հասնո՞ւմ է, թե ոչ:
Քրեական գործ հարուցելուց եւ երկրով մեկ մարդուն խայտառակ անելուց առաջ բարի լինեիք գյուղապետին համակարգիչ եւ տպիչ նվիրեիք, ավտոմեքենա նվիրեիք, որ նա էլ գլուխը բարձր քայլեր: Իսկ հիմա նրան Հայաստանով մեկ խայտառակ եք անում:
Տավուշի մարզի մեկ այլ գյուղի՝ Լուսաձորի նախկին գյուղապետին էլ մեղադրում են ազգականին գույքահարկի արտոնություն շնորհելու եւ հավաքարարին մեկ ամսվա աշխատավարձ վճարելու մեջ, այն դեպքում, երբ նա չի ներկայացել աշխատանքի:
Մի՞թե կարծում եք, որ նման քրգործերով երկիրը զարգանալու է, Տավուշի մարզում էլ բիզնես ակտիվություն է նկատվելու:
Ճիշտ պահն է կանգ առնելու եւ վերադառնալու իրականություն: Տավուշի մարզի գյուղերը գնդակոծվում են: Փոխանակ մտածենք մարզը զարգացնելու, գյուղերին աջակցելու, գյուղապետերին օգնելու մասին, քրեական գործեր ենք հարուցում:
Գաղտնիք չէ, որ ցանկության դեպքում բոլոր գյուղապետերի դեմ էլ կարելի է քրգործեր հարուցել: Բայց մի՞թե դա է զարգացման ճանապարհը: Ընդամենը պետք է խաղի կանոն սահմանել, մտածել գյուղերի զարգացման մասին եւ մտնել զարգացման մի նոր փուլ, եւ ոչ թե կուլակներ հայտնաբերել եւ նրանց Սիբիր աքսորել կամ գնդակահարել:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին