Ինչի մասին են վկայում կեղծ հարցումները
Արդեն հանրությունը հոգնել է կառավարող ուժի կողմից կիրառվող նույն հնարքներից: Կեղծ հարցումներ, որի արդյունքները հուշում են, թե իշխանությունները ինչ հարաբերակցություն են ցանկանում տեսնել խորհրդարանում:
Իրականում, այս հարցումները հուշում են, թե ումից է զգուշանում, որ քաղաքական ուժին է լուրջ մոտենում իշխանությունը:
Գրել, հիմա էլ տարածում են, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը վերջին տեղում է: Գրել են, չհասկանալով, որ հանրությունը վաղուց արդեն հասկացել է, թե ինչու են նման հարցումներ անցկացնում, եւ ինչու են ոմանց շատ տոկոսներ «խփում», իսկ ոմանց՝ քիչ:
Իրականում շատ ավելի լուրջ եւ բազմաշերտ հարցումներ իշխանություններն իրականացրել են, հասկացել, թե իրականում որքան բարձր է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի վարկանիշը եւ լայնածավալ գրոհ սկսել բոլոր հնարավոր միջոցներով:
Մի լրատվամիջոց գրում է, թե բա այսքան ցածր վարկանիշ ունեք, ինչու հետեւություններ չեք անում, մյուսը գրում է, թե ներսում կռիվ է, մեկ այլ պայծառ դեմք, թե բա նախընտրական շարֆերը լավը չեն:
Գրում են ու չեն հասկանում, թե որքան ասում, խոսում են այս դաշինքի դեմ, այնքան հանրությունը հասկանում է, որ գործ ունի լուրջ դաշինքի հետ, որը իշխանություններին լրջագույն գլխացավանք է պատճառում:
Շարունակելու են գրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մասին, շարունակելու են տարատեսակ մեղքեր բարդել այս դաշինքի վրա, զանազան ստեր տարածել, որից միայն ընտրողը մի հետեւություն է անելու՝ այս դաշինքին պետք է վստահել եւ աջակցել:
Ի դեպ, բոլորն են հիշում, թե ինչ եղավ ԱՄՆ-ում դեռ բոլորովին վերջերս: Լրատվամիջոցներն անդադար կեղծ հարցումների արդյունքներ էին ներկայացնում, թե իբր Քլինթոնի հաղթանակը կասկած չի հարուցում, իսկ Թրամփը եւ նրա ընտրողները վերցրին եւ թրմափեցին, այլ կերպ ասած՝ հաղթեցին:
Վարդան Մխիթարյան


















































Պուտինը հաղթում է Ռուսաստանի նախագահական ընտրություններում
Ռուսաստանի ԿԸՀ-ն հայտնել է կիբերհարձակման հետմղման մասին
Չինաստանում փակվել են Ռուսաստանի նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը
Ուկրաինայում ռուսաստանցիներին թույլ չեն տալիս մասնակցել Ռուսաստանի նախագահի ընտրություններին
Երեւանում ընտրատեղամաս է բացվել Ռուսաստանի նախագահական ընտրություններում քվեարկելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել