Ֆուտբոլն էլ բաժանեցին սեւի եւ սպիտակի
Ժողովուրդը դուրս եկավ փողոց, մերժեց հին վարչախմբին նաեւ այն պատճառով, որ գրեթե ամենուր փակ համակարգեր էին, որտեղ բացառապես ՀՀԿ-ականներն էին կամ վարչախմբին մոտ կանգնած դեմքերը, այլ կերպ ասած՝ յուրայինները:
Մարդիկ հոգնել էին այս ամենից եւ փոփոխություն էին ուզում: Հայաստանի առաջադեմ հասարակությունը պայքարում էր ոչ թե փակ համակարգերը պահպանելու եւ ՀՀԿ-ն ՔՊ-ով փոխարինելու, այլ իրական փոփոխությունների համար:
Հասարակությունը ցանկանում էր ազատվել այս կամ այն կառույցը յուրայիններով համալրելու արատավոր գործելաոչից: Ժողովուրդն իրական փոփոխությունների համար էր փողոց դուրս եկել, եւ ոչ թե նոր փակ համակարգերի ստեղծման համար:
Հիմա, երբ անգամ հպանցիկ հայացք ես գցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամների թեկնածուների ցանկին, միանգամից աչքի է զարնում այն, որ ձեւավորվում է հերթական փակ համակարգը:
Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունում վստահ են, որ ֆուտբոլի զարգացմամբ բացառապես կարող են կամ պետք է զբաղվեն նրանք, ովքեր ՔՊ-ական են կամ քայլելով Գյումրիից Երեւան են հասել, ընդ որում, միաժամանակ նաեւ ֆուտբոլային տնտեսության հետ էլ ոչ նախկինում ոչ ներկայում կապ չեն ունեցել:
Ավելորդ անգամ անուններ չտանք: Դրա կարիքը չկա, քանի որ ցանկը հրապարակել են գրեթե բոլոր լրատվամիջոցները:
Իսկապես, այս ճանապարհը չի կարող տանել ոչ երկրի, ոչ առավել եւս ֆուտբոլի զարգացման: Օր առաջ այս գործելաոճից պետք է ազատվել, ժամ առաջ պետք է դադարեցվեն պատեր, պատնեշներ կառուցելը եւ հասարակությունը սեւի եւ սպիտակի բաժանելը:
Հայաստանում կան շատ ու շատ մարդիկ, որոնք ոչ միայն ֆուտբոլասեր են, այլ նաեւ հստակ պատկերացում ունեն, թե ինչպես պետք է զարգացնել ֆուտբոլը եւ ֆուտբոլային ենթակառուցվածքները, ընդ որում, դա կարող են անել առանց աղմուկ-աղաղակի եւ զուռնա-դհոլի:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին