Սպասում ենք առաջին հրաժարականներին
Ակնհայտ է, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին «Յութուբ»-ում հրապարակված ձայնագրությունը մեծ սկանդալ է: Ակնհայտ է, որ դրան պետք է հետեւեն համարժեք պատասխան քայլեր: Ակնհայտ է նաեւ, որ դրանք պետք է լինեն հրաժարականների տեսքով:
Հիմնական հերոսները՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը ոչ թե պետք է մամուլի ասուլիս տային եւ անապացույց նոր մեղադրանքներ ներկայացնեին եւ սպառնային նոր քրգործերով, այլ պարզապես պետք է հրաժարական ներկայացնեին:
Ընդ որում, ոչ միայն այն պատճառով, որ հայհոյախառը բառապաշարով, ծիծաղով եւ հումորով որոշում են ում «փակեն», իսկ ում՝ ոչ, այլ նաեւ նրա համար, որ իրենք գաղտնալսվել են:
Սա նույնն է, եթե անվտանգության կանոնների չպահպանման պատճառով հրդեհվի երկրի հրշեջ ծառայության պետի տունը, իսկ նա հրաժարական ներկայացնելու փոխարեն սկսի ինքն իրեն գովել կամ սպառնալ հանրությանը:
Հրաժարական պետք է ներկայացնեն իշխանության ներսում գտնվող այն անհատները, այն գործիչները, որոնք իրենց համարում են ժողովրդավարական, ազատական հայացքների կրողներ: Հակառակ դեպքում նրանց շատ դժվար կլինի հասկանալ: Մի կողմից պնդում են, թե իրենք ժողովրդավարական հայացքների կրող են, պայքարում են մարդու իրավունքների եւ այլ վեհ արժեքների հաղթանակի համար, բայց մյուս կողմից հանդուրժում են, որ հեռախոսազրույցներով որոշվեն մարդկանց կալանավորման կամ «փակելու» հարցերը, այն էլ նրանց կողմից, ովքեր նման լիազորություններ չունեն:
Հանրային խորհրդի նորանշանակ տասը անդամները, որոնք հանրության կողմից հարգված մարդիկ են, անպայման պետք է արագ արձագանքեն այս սկանդալին, հայտարարություն անեն, եւ իհարկե հրաժարականի դիմումներ գրեն:
Առանց այս հրաժարականների, առանց այս քայլերի մենք չենք կարող առաջ շարժվել, չենք կարող անգամ մտածել զարգանալու մասին: Եւ մեկընդմիշտ պետք է հասկանանք, որ կամայական որոշումներով հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ կամ զինված ուժերի կայացման գործում մեծ ներդրում ունեցող մարդկանց ծաղրելով կամ բանտախցում պահելով հնարավոր չէ ավելացնել երկրի հեղինակությունը եւ ապահովել անվտանգությունն ու զարգացումը:
Մենք սպասում են ներողությունների եւ հրաժարականների: Մենք սպասում ենք, որ կտրվեն հստակ բացատրություններ, եւ ոչ թե կտեղան նոր սպառնալիքներ կամ ֆեյսբուքյան արդեն բազմակի օգտագործված դեմքերին նույնաբովանդակ հանձնարարականներ կտրվեն՝ այս անգամ աջակցել ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին