Երեւանում «Մերսեդեսը» մխրճվել է մարդատար «ԳԱԶել»-ի մեջ. կա 9 վիրավոր. «Մերսեդեսի» վարորդը սթափ չի եղել (ֆոտո)
Երեւանում, այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:40-ի սահմաններում Մազմանյան փողոցում ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկում» բախվել են Mercedes մակնիշի 35 NR 377 համարանիշի եւ 52-ամյա Արթուր Ա.-ի վարած «ԳԱԶ 32213» մակնիշի 49 94 Տ համարանիշի թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶել»-ը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով 9 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ:
Մարդատար «ԳԱԶել»-ը, որը սպասարկում է 3-րդ գյուղից դեպի Դինամո մարզադաշտ ուղին, կանգառում կանգնած է եղել, երբ Mercedes-ը, որի վարորդը վթարից հետո մեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի, մխրճվել է «ԳԱԶել»-ի մեջ:
Աղբյուրի տեղեկություններով, դեպքի վայր էր ժամանել 35-ամյա Արտակ անունով մի քաղաքացի եւ ոստիկաններին համոզում էր, որ Mercedes-ն ինքն է վարել, որ ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ եղել է վթարի պատճառ:
Սակայն, կարճ ժամանակ անց Երեւանի ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են Mercedes-ի իրական վարորդին՝ 44-ամյա Արմեն Մ.-ին: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Խմածության աստիճանը եղել է ամենաբարձրը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել