Մնում է Կուբայի օրինակով քարեր նետենք Ռուսաստանի ուղղությամբ
Հայաստանը քաղաքական մտքից կաղել է ինչպես անցած դարի տասական-քսանական թվականներին, այնպես էլ՝ հիմա: Եւ եթե անցած դարի սխալները, մանկական սխալները ինչ որ տեղ կարելի է հասկանալ, ապա ներկայիս սխալները, բացթողումները դժվար է հասկանալ:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստիպված բարձրաձայնել է իրենց դիրքորոշումը Հայաստանում կատարվող վերջին հայտնի իրադարձությունների կապակցությամբ: Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ քաղաքական եւ տնտեսական գործընկերն է, ավելին՝ ռազմավարական դաշնակիցը:
Լավրովը ստիպված ասել է, թե Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի: «Ռուսաստանը՝ որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռած է եղել հայկական պետության կայունության մեջ, ուստի այնտեղ կատարվողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ կապված ԱՊՀ տարածքում այն կազմակերպությունների բնականոն աշխատանքի հետ, որոնց անդամակցում է Հայաստանը»,- ասել է Լավրովը, ավելացնելով, որ վերջին օրերին իրենք մի քանի անգամ իրենց այդ մտահոգությունները հասցրել ենք Հայաստանի ղեկավարությանը: «Ակնկալում ենք, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կառուցողական ուղի դուրս կգա»,- շեշտել է ՌԴ ԱԳ նախարարը:
Եւ այսքանից հետո ոմանք հատուկ դիտավորությամբ, ոմանք Վանո Սիրադեղյանի բնորոշմամբ լինելով «ազնիվ աղյուս» սկսել են հակառուսական հիստերիա բարձրացնել: Քիչ է մնում արդեն հավաքվեն եւ Կուբայի օրինակով քարեր նետեն Ռուսաստանի ուղղությամբ:
Քաղաքական հասունության, քաղաքական մտքի լիակատար բացակայություն: Եւ սա կարող է ճակատագրական լինել պետության համար: Պսեւդոհայրենասերները կուրծք ծեծելով ասում են, թե իր հայտարարությամբ Լավրովը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, տաքացնում առավել միամիտներին եւ կոչ անում օգոստոսի 17-ին դուրս գալ հրապարակ եւ այդ կերպ արտահայտել հայ ժողովրդի միասնությունը:
Դուրս եկեք, բայց միշտ հիշեք, որ այդ նույն Ռուսաստանի հետ, երբ երկիրը ղեկավարում էին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, հարաբերությունները հավասարը՝ հավասարի էին, ընդգծված փոխադարձ հարգանքով: Եւ եթե Սերժ Սարգսյանի կառավարման օրոք իրավիճակը փոխվեց, ապա այստեղ մեղավորը ոչ թե Ռուսաստանն է, այլ՝ մենք:
Իսկ հիմա վերցնել եւ ընդգծված այնպիսի գործողություններ իրականացնել, որը, մեղմ ասած, վիրավորում է Ռուսաստանի ազգային եւ պետական արժանապատվությունը, մեղմ ասած, փոքրիկ չարաճճիություն է, որը կարող է թանկ նստել մեր պետության ազգային անվտանգության համար, այնպես, ինչպես 1918-1920 թվականներին մեր երկրի ղեկավարության երեխայական պահվածքը եվրոպացիների եւ ամերիկացիների հետ շփումների եւ բանակցությունների ժամանակ:
Մի լավ հայակական ասացվածք կա՝ ոտքերդ վերմակիդ չափով մեկնիր:
Եւ հետո մնում է նորից սկսեն հին երգերը, թե բա Ջերմուկը կվաճառենք կապրենք, ջուրը կվաճառենք Իրանին եւ Էմիրաթներին, իսկ մեր ուղեղը կվաճառենք ամերիկացիներին ու կապրենք:
Սթափվելու եւ լրջանալու ժամանակն է, թե չէ աշխարհի հետ թշնամանալն ամենահեշտ գործն է: Հիշեք ինչ եղավ, երբ Հայաստանի ղեկավարները հերթով խռովեցին ամերիկացիներից, ֆրանսիացիներից, անգլիացիներից եւ ռուսաստանցիներից:
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին