Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աստղային կազմ՝ ընդդեմ Բրազիլիայի Թրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. Լուկաշենկո Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Վերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափով Բլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համար Միլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնում Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրեն Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են

Աստղային կազմ՝ ընդդեմ ԲրազիլիայիԹրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. ԼուկաշենկոԱրա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնիցՎերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափովԲլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համարՄիլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնումՄելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողությունՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգովԻսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով«Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրենՓարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում ենՔեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստեսԱյսօր կսկսվի գարնանային գիշերահավասարըԹբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագանԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել «19th Agzamov Memorial»-ի առաջին երկու խաղափուլերումԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալՇրջանառվող Սահմանադրության «նախագիծը» վերջնական չէ. ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումըԻրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասինԷս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ էՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերըԻսրայելում ձերբակալվել է պահեստազորային՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՔԿՀ-ում կալանավորվածը փորձել է ինքնասպան լինելԾաղկաձորում 24 ժամ ջուր չի լինիԵս չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. ԹրամփՍամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան«Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթԱրաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը ՄասկատումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիի մաhվան մասինԻրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունիՊատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո ԳուտերեշՆեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումիցՄեր աղջիկները ուշ ժամի հանգիստ, ոտքով գալիս են տուն, սա Հայաստանի լավ վիճակի մասին է խոսում. Անդրանիկ ՔոչարյանԵրեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնունԿուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարցԻրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». ՆեթանյահուԱլիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուցՇարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համարԵրուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարումԱշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն կասեցվել. ՍԱՏՄԷստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համարՄակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցըԱՄՆ-ն կարագացնի Մերձավոր Արևելք ծովային հետևակայինների ուղարկումը. NBC NewsԲաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել ենԱմփոփվել են «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքներըԱպօրինի թմրաշրջանառությունից հանվեց 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը վերականգնվել էԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծըՀՀ սնանկության դատարան 2025-ի ընթացքում մուտքագրվել է 4733 սնանկության գործԻրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել

Մի քանի հարցի սառը նայելու փորձ

Վաղհեղափոխական մթնոլորտն ավելի շատ սիրում է պայքար, թշնամիներ, կոչեր, հետո նույնը՝ այլ հերթականությամբ։ Քիչ պահանջարկ կա փաստարկված խոսքի, մասնագիտական, փորձագիտական տեսակետի, առաջարկների։

Սա փուլ է, որ անցել են շատերը, կանցնենք նաև մենք։ Բայց մի պահից պետք է սկսել ու, կարևորը, չկաշկանդվել, որ «զանգվածների» հանրային մթնոլորտը դա չի ընդունի։

Ինչքան շուտ սկսենք լուրջ քննարկումներն, այնքան շուտ երկիրը կմտնի կանխատեսելի զարգացումների փուլ։

1. Նոր Հայաստանի մթնոլորտը և «Մեծամասնության հասարակությունը»

Կա ակնհայտ ոգևորություն։ Տարիների ընթացքում ձևավորված՝ մշտական բացասական սպասումները վերացել են։ Սրան զուգահեռ՝ կտրուկ ընկել է ռացիոնալ, սառը դատողությունների հնարավորությունը։ «Մեծամասնության հասարակությունը» հակված չէ որևէ լուրջ խնդրի լուրջ քննարկմանը։ Այնուհանդերձ՝ մեր երկրի լուրջ խնդիրները որևէ մեկը չի չեղարկել. մեր կամքից անկախ՝ դրանք կան, շարունակում են մնալ, առաջանում են նորերը, իսկ մենք նոր մթնոլորտում հակված չենք դրանց մասին մտածել։

2. Կատարվածի գնահատականը

Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում, ի՞նչ էր սա։ Շահերից և ինտելեկտից կախված՝ գնահատականները տարբեր են։ Հարցի պատասխանը, ամենայն հավանականությամբ, ոչ թե կատարվածի մեջ է, այլ՝ կատարվելիքի, պայմանավորված՝ նոր իշխանության քայլերով և այլ հանգամանքներով։

Փոփոխությունների խորությունը, հաջողությունների և սխալների ծավալը, ձեռքբերումների ու լուրջ խնդիրների համադրումը և հետհեղափոխական ընթացքը կտան հարցի պատասխանը։ Հետևաբար՝ պատասխանը ոչ թե անցյալում է, այլ՝ ապագայում։

3. Հանրային վտանգավոր միտումներ

Հասարակության տարբեր շերտերում սահուն ձևավորվում են նոր տրամադրություններ. ա. բռնելու, դատելու, խլելու պահանջը և բ. կենցաղային մատնության ոգեշնչում՝ ուսուցչին, բժշկին, հարևանին, դասախոսին, մրցակցին և այլն։ Թեժ գիծ, բաց նամակ, դիմում-բողոք, կոլեկտիվ բողոք, մերկացում, բացահայտում և այլն, դառնում են շատ-շատերի նոր զբաղմունքը, հանրության նոր մշակույթը։

Սա, մանավանդ փոքր երկրներում, վտանգավոր միտում է։ Կարճ ժամանակ հետո այդ բողոքների առանցքը ոչ թե հակակոռուպցիոն պայքարն է լինելու, այլ՝ անձնական վրեժը, կուտակված միջանձնային խնդիրները, միջկլանային հարաբերությունները, տարբեր շահերի սպասարկումը։ Սրա դեմը պետք է առնել, որովհետև մի որոշ ժամանակ հետո կունենանք ներքին թշնամանքի ու կասկածամտության լրջագույն խնդիր։

4. Կառավարությո՞ւն, թե՞ հեղկոմ

Իմ նախորդ հրապարակման մեջ ասել եմ, որ սխալ է «ժամանակավոր կառավարություն» ձևակերպումը։ Սա բերում է հոգեբանական անկայունության և չի բխում ո՛չ երկրի, ո՛չ գործող կառավարության շահերից։

Սա Հայաստանի Հանրապետության կառավարությունն է և վերջ՝ Սահմանադրական իր բոլոր լիազորություններով։ Այսօր, սակայն, նոր միտում է նկատվում՝ կառավարության քայլերը և հռետորաբանությունը ժամանակ առ ժամանակ հեղկոմի տարրեր է պարունակում։

Նկատվում է վերևից եկող ագրեսիվություն, հախուռնություն, յուրայինների և օտարների բաժանում։ Կառավարության և հեղկոմի միջև կան սկզբունքային տարբերություններ։ Կառավարությունը պետք է ձգտի հանրային կոնսոլիդացիայի, իսկ հեղկոմը շատ արագ բերելու է հակառակին։ Կառավարությունները ձգտում են կայուն զարգացման, հեղկոմները՝ ինչ-որ մեկին, նորանոր շրջանակների անընդհատ պատերազմ են հայտարարում։

Սկզբունքորեն տարբեր են կառավարության և հեղկոմի բառապաշարը։ Կառավարությունները փնտրում են աջակիցներ, օժանդակություն, հեղկոմները՝ հակահեղափոխություն, սաբոտաժ, թալանչիների, և շատ շռայլ են իրենց ձևակերպումներում։ Կառավարությունը փորձում է եղած լավի վրա զարգացում ապահովել, հեղկոմները համարում են, որ զրոյից են սկսում կառուցել և մերժում են տարիների ընթացքում տարբեր սերունդների ստեղծածը։

5. Ղարաբաղի խնդիր

Ամենայն հավանականությամբ՝ բանակցային պրոցեսը ակտիվանալու է, և կողմերին է ներկայացվելու նորացված փաստաթուղթ։ Չի բացառվում, որ բոլորը խրախուսեն համաձայնության ձեռք բերումը։ Հայաստանի նոր կառավարությունը ստորագրելո՞ւ է այն. «այո»-ն այլ բան կնշանակի, «ոչ»-ը՝ ամենայն հավանականությամբ ռազմական գործողություններ։

Ու դարձյալ կարծես, որևէ մեկը շահագրգիռ չի լինելու՝ զսպել պատերազմը, որպես հարցի լուծման տարբերակ։ Այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտի կազմաքանդման և հանրային էմոցիոնալ փուլում այս թեմայի շուրջ քննարկումներ չկան։ Սա պրոբլեմ է։ Ղարաբաղի հարցում ձևակերպումների մեջ պետք է շատ զգույշ լինել (նույնիսկ՝ ճիշտ բան ասելուց), այստեղ հեղափոխական հապճեպություն չի կարելի թույլ տալ։ Ինքներս մեզ կարող ենք ծուղակի մեջ դնել։

6. Հայ-ռուսական հարաբերությունները իշխանությունների մակարդակով

Նոր իշխանությունները փոխել են իրենց տեսակետները ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։ Իսկ Ռուսաստանը որքանո՞վ ընդունեց և վստահեց այդ փոփոխությանը։ Չլինենք միամիտ։

«Անփոխարինելի ղեկավարների ակումբում» (Պուտին, Նազարբաև, Լուկաշենկո) Ն. Փաշինյանն օրգանապես օտար է, և մեծ է վտանգը, որ այդպիսին էլ մնա։ Նրանցից ամեն մեկն ունի իր Փաշինյանը և ձգտելու է չլեգիտիմացնել այդ փաստը։ Սա խնդիր է։ Այդ ակումբն ունի իր պլանները Ադրբեջանի հետ, որոնք չեն իրականանում նաև Հայաստանի պատճառով։ Ուրեմն՝ ամեն ինչ այնպես հեշտ չէ, ինչպես մենք պատկերացնում ենք։

Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն ունի մշակված քաղաքականություն՝ պաշտոնական և այլ բազմաթիվ խողովակներով ձգտել փչացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Սա Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն։

Դա արվել է բոլոր փուլերում, դրա վրա ծախսվել են լուրջ գումարներ և ներդրվել են լուրջ մեխանիզմներ։ Հայաստանում կան մարդիկ, ովքեր մանրամասն կարող են դա ներկայացնել։ Հիմա, մի շարք գործոններով պայմանավորված, Ադրբեջանի քայլերը կարող են ավելի արդյունավետ դառնալ։ Հայաստանը պարտավոր է ունենալ իր ակտիվ հակախաղը, որը միայն նախկին տեսակետների վերանայումը չէ։ Դա շատ ավելի բարդ գործ է՝ աշխատանք ռուսական բազմաթիվ շրջանակների հետ։

7. Արժանապատվության կառուցվածքային տեսքը

Հասարակության լայն շերտերի մոտ արթնացել է արժանապատվության զգացում։ Հարյուր-հազարներով մարդիկ փորձում են հաղթահարել են իրենց միջի ստրկությունը։ Բայց սա էմոցիոնալ ալիք է և կարիք ունի կառուցվածքային լուծման։ Հակառակ դեպքում՝ ունենալու ենք ընդամենը կարճաժամկետ պոռթկում։

Սա պատմական պահ է՝ օգնել մարդկանց ստեղծել՝ արհմիություններ։ Պետությունը պետք է կանգնի մարդկանց կողքին, հարյուր հազարների թիկունքին և օգնի՝ ձևավորել անկախ արհմիություններ, թե՛ պետական համակարգում, թե՛ հատկապես այն գործատուների հիմնարկներում, որոնք երկար տարիներ իրենց համարում էին բառիս բուն իմաստով ստրկատերեր։

8. Հայաստան-սփյուռք հարաբերություններ

Ազգային վերելքի և ազգային համերաշխության այս փուլում շատ կարևոր է ստեղծել նոր, երկարաժամկետ համագործակցության մեխանիզմներ՝ Հայաստան-սփյուռք հարաբերություններում։ Պետք է օգտագործել ժամանակակից աշխարհի բոլոր հնարավորությունները, պետք է հստակ ձևակերպել իրատեսական նպատակները և գտնել նոր լուծումներ։

Չպետք է վախենալ հին մոդելների, ծրագրերի արմատական վերափոխումից կամ նույնիսկ՝ դրանցից հրաժարվելուց։ Հայաստանակենտրոն հայկական աշխարհը պահանջում է նոր գաղափարներ և մեխանիզմներ՝ բիզնեսից մինչև կրթական, մշակութային հարթություն, հայապահպանություն։ Պետք են ռեալ նոր մեխանիզմներ և ոչ երբեք՝ պաթոս։

Սրան զուգահեռ՝ սահուն առաջ են բերվում այնպիսի գաղափարներ, որոնք ուղղակի վտանգ են ներկայացնելու ազգային անվտանգությանը, և սրա մասին նույնպես պետք է լուրջ մտածել։ Երկպալատանի խորհրդարանը, թերևս նվազագույն վտանգավոր գաղափարն է, կան շատ ավելի վտանգավոր գաղափարներ, որոնք սահուն բերվում են օրակարգ։

9. Հանրային աջակցություն և ցավոտ բարեփոխումներ

Հիմա արձանագրվում է համահայկական վերելք, հանրային դրական սպասումներ։ Բայց առկա խնդիրները, սոցիալական պրոբլեմները, հին՝ շատ բարդ խնդիրները ոչ ոք չեղյալ չի համարել։ Հետևաբար՝ կենցաղը վաղ թե ուշ իր ողջ բարդությամբ ոտքի է կանգնելու։ Այդ պատճառով շատ կարևոր է՝ այս ժամանակահատվածն օգտագործել համակարգային բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների իրականացման համար։ Անել քայլեր, որոնք ոչ թե ժամանակավոր էմոցիա կբերեն, այլ իրական հենք կստեղծեն ապագա զարգացումների համար։

Բազմաթիվ ոլորտներում կա, այսպես կոչված, ցավոտ բարեփոխումների անհրաժեշտությունը, որը նախկինում անընդհատ հետաձգվում էր հանրային աջակցության բացակայության պատճառով։ Դրանց ժամանակը հիմա է։ Առանց դրա պետությունը չի զարգանա։ Սրա այլընտրանքն է՝ էմոցիոնալ բարձր ֆոնը ևս մի որոշ ժամանակ ուժեղացնել զանգվածներին հաճելի քայլերով, իսկ հետո՝ կանգնել պարպված էմոցիայի և չարված քայլերի փաստի առաջ։

10. Ծրագիր և պատասխանատվություն

Հրապարակվել է կառավարության ծրագիրը, որը բուռն քննարկման թեմա դարձավ։ Մի կողմ թողնենք բովանդակությունը, դա այլ թեմա է, ի վերջո՝ նախորդ կառավարությունները, որ բերում էին շատ ավելի ճշգրիտ ու ցուցանիշային ծրագրեր, հետագայում հաջողությամբ դրանք տապալում էին։

Կա այլ, ոչ պակաս կարևոր հարց, որը համառորեն շրջանցվում է՝ ո՞ր քաղաքական ուժերն են վերցնում այդ ծրագրի պատասխանատվությունը։ Դեռևս չկա որևէ հուշագիր՝ այն մասին, թե ի՛նչ սկզբունքների հիման վրա, ի՛նչ չափով և ո՛ր քաղաքական ուժերն են կազմել կառավարություն։ Սա մի պահի բերելու է կոլեկտիվ անպատասխանատվության վիճակի։

Նորից ահազանգում եմ՝ Հայաստանի քաղաքական դաշտը հայտնվել է դեֆոլտի վիճակում։ Սա չափազանց վտանգավոր իրողություն է։ Կոալիցիոն հուշագրի կնքումը կլիներ կարևոր քայլ քաղաքական համակարգի վերականգնման ճանապարհին՝ գոնե պաշտոնապես կուրվագծվեր իշխանական քաղաքական ուժերի բևեռը։ Դա իր հերթին խթան կհանդիսանար ոչ իշխանական բևեռների ձևավորմանը։ Ես կրկին ահազանգում եմ՝ եթե քաղաքական համակարգը չվերականգնվի հետհեղափոխական կոլապսից, ապա մենք ունենալու ենք շատ անկանխատեսելի զարգացումներ։

11. Համազգային հուզական մոլորությունները

Նման մթնոլորտում մեկը մյուսից արագ տարածվում են գաղափարներ, որոնց մեծ հաճույքով հավատում է ոչ միայն լայն հասարակությունը, այլ՝ նրա առավել կրթված, գիտակից մասը։ Ժամանակի յուրահատկությունն է այդպիսին, բայց դա երբեմն բերում է ցավոտ սխալների իրական կյանքում.

ա. Միֆ 1. ԱՄՆ-ը հեղափոխությունից հետո շուտով մեծ ֆինանսական աջակցություն ցույց կտա Հայաստանին և արագ կզարգանա տնտեսությունը։ Նայենք Վրաստանին, Ուկրաինային, և հարցի պատասխանը պարզ կդառնա։

բ. Միֆ 2. Քանի որ Հայաստանը գտնվում է միջազգային առաջատար ԶԼՄ-ների և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ապա Ադրբեջանը կվախենա գնալ ռազմական գործողությունների։ Ի տարբերություն այլ միֆերի՝ սա առավել վտանգավորն է Ադրբեջանը ցանկացած պահի կարող է գնալ նման քայլի, այդ թվում՝ օգտագործելով մեր ստեղծած առիթները, իսկ միջազգային լրատվամիջոցներն այդ ժամանակ էլ կլուսաբանեն ռազմական գործողությունների ընթացքը, ոչինչ ավելին։

գ. Միֆ 3. Սփյուռքից շուտով կգան մեծ ներդրումներ և պատերազմի դեպքում ամբողջ աշխարհից կգան կռվելու։ Սփյուռքից և ոչ միայն այնտեղից, ներդրումներ կլինեն, եթե երկրում լինի կայուն վիճակ և եկամտաբեր բիզնեսի հնարավորություն։ Ինչ վերաբերում է զենքով հայրենիքը պաշտպանելուն, ապա հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը և Արցախը պաշտպանելու են բացառապես մեր բանակը և Հայաստանի ու Արցախի ժողովուրդը ու հատուկենտ անհատներ սփյուռքից։

Ամփոփում

Քանի որ իրադարձությունները Հայաստանում արագ են զարգանում, անընդհատ նոր իրականություն է ձևավորվում, անընդհատ առաջանալու է հարցերի նոր ցանկ, որոնք պահանջելու են սառը հայացք, գնահատականներ։ Ես շատ կցանկանայի, որ նրանք, ովքեր նույնիսկ այս պայմաններում կարողանում են սթափ վերլուծել ու հասկանում են, որ կան լուրջ մարտահրավերներ, սկսեն բարձրաձայնել դրանց մասին։ Նրանք, ովքեր հավատում են բացառապես անամպ ապագային կամ հակառակը՝ կուրորեն հավատում են, որ հնարավոր է վերադարձ անցյալին, այս գործին օգտակար լինել չեն կարող։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»