56 հոգու սպանություն՝ ով և ինչու արեց
Այն, ինչը կատարվեց ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը՝ թավշյա հեղափոխության թերևս ամենադրամատիկ և ամենաողբերգական դրվագն էր։
Ուղիղ եթերում 56 հոգու մի անտեսանելի ձեռք ենթարկեց քաղաքական և մարդկային խոշտանգումների, զոհը մի ամբողջ աշխատանքային օր չէր դիմադրում, ավելին՝ տեղ-տեղ անկեղծորեն մտնում էր իր դերի մեջ, հաճոյանալով դահճին և դրանով էլ ավելի ողբերգական դարձնելով իրավիճակը։
Հավաքական անգիտակցությունը և անհատի բացակայությունը
56 հոգու լուռ ու մունջ ենթարկումը ոչ միայն գիտական աշխատության թեմա է, այլև՝ ամենավառ ապացույցը, թե ինչ մթնոլորոտում է ապրել Հայաստանը վերջին 10 տարիների ընթացքում։ 56 հոգու մեջ կան և գրագետ, և պարկեշտ մարդիկ, բայց նրանք այդ պահին մի ամբողջականության մասն էին։ Նրանց այդպես են ներշնչել անվերջ քեֆերի, հավաքների ժամանակ։ Նրանց ներշնչել են, որ այլասերված ամբողջը չի կարող ունենալ առողջ մասնիկ։ Լինելով իրար հետ 56 հոգի
ձևավորել են հավաքական գիտակցություն, թե առանձին-առանձին նրանք զրո են, չունեն առանձին անհատական կյանքի իրավունք: Մինչև 56 հոգու խմբակային ոչնչացումը, Սերժ Սարգսյանը նրանց որպես անհատ տարիների ընթացում ոչնչացրել էր առանձին-առանձին։ Սա տոտալիտար աղանդի, տոտալիտար ռեժիմի, համակենտրոնացման ճամբարի պես մի բան էր։
Հասկանալ (փորձել) Սերժ Սարգսյանին
Կա երկու շարժառիթ, որոնք ամենայն հավանականությամբ առաջնորդել են ՀՀԿ ղեկավարին։
ա) Ս. Սարգսյանին ժամանակ էր պետք։ Մայիսի 1-8 ժամանակահատվածը նրան պետք էր կիսատ թողած բազմաթիվ հարցերի կարգավորման համար՝ սկսած ունեցվածքից, մինչև անձնական անվտանգության երաշխիքներ։ Նա ստացավ այդ ժամանակը, իսկ գինը՝ 56 հոգին էին։
բ) Ս. Սարգսյանը նաև պարզ մարդկային վատություն արեց իր թիմին։ Չկամ՝ ես, չկաք՝ դուք։ Չմտածեք, թե ժողովուրդը միայն ինձ էր մերժում։
56-ի պատասխանը
Այն, ինչը կատարվեց քվեարկության հաջորդ օրը՝ տգեղ էր և անթույլատրելի։ Կա սահման՝ քաղաքական պայքարի և մարդկային կերպարի միջև։ Չկա արդարացում՝ մարդկանց տների առաջ ակցիաների, բացականչությունների, հուղարկավորությունների և այլն։ Այդ մարդիկ ունեն կին, ամուսին, երեխա, ծնող և այլն։ Բայց փաստն արդեն կատարված է։
Հիմա կա հակառակ խնդիրը։ Ի՞նչը պետք է ստիպի այս 56 հոգուն կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ ՀՀԿ ղեկավարի որոշու՞մը. Դա արդեն անցյալ է ու այսքանից հետո ենթարկվե՞լ նրան։ Եթե ՀԿԿ ղեկավարը նախորդ օրը «քաշել» էր այդ 56 հոգուն, ապա հաջորդ օրը՝ հեղափոխությունը ուղղակի ստորացրել ու արժանապատվությունը ոտնատակ էր տվել՝ նրանց և նրանց ընտանիքների։ Սա փաստ է, որը հերքելը շատ դժվար է։ Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես են այդ 56 հոգին մայիսի 8-ին քվեարկելու կողմ։ Սա արդեն քաղաքականություն չէ, սա մարդկային էքսպերիմենտ է:
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին