Ջեյմս Մեթիս․ Իրանական վարչակարգը չի անում որեւէ բան, որը կբխեր սիրիական ժողովրդի շահերից
ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Սիրիայից մինչեւ այդ արաբական երկրում հակամարտության քաղաքական կարգավորումը ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք միանշանակ չենք ուզում, որ լինելով մարտի դաշտում հաղթանակի շեմին՝ ֆիզիկական «խալիֆայության» , աշխարհագրական «խալիֆայության» ոչնչացման առումով՝ հեռանանք մինչեւ դիվանագետների կողմից խաղաղության նվաճումը։ Սկզբում հաղթանակ ես տանում պատերազմում, իսկ հետո խաղաղություն նվաճում»,- ասել է Մեթիսը։
Մեթիսի խոսքով՝ երկուշաբթի ինքը պետք է Վաշինգթոնում հանդիպի Սիրիայի հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ դեսպան՝ Ստաֆֆան դե Միստուրայի հետ՝ «հետագա ուղին» քննարկելու համար։ «Ես հանդիպում եմ Ստաֆֆան դե Միստուրայի հետ, տեսնենք, թե որ փուլում է գտնվում Սիրիայում կարգավորման ժնեւյան գործընթացը, ու ինչ կարող են ք անել, որպեսզի աջակցենք։ Բնականաբար Ժնեւում հիմնականում դիվանագիտական ջանքեր են գործադրվում, բայց ռազմական տարր էլ կա»,- շեշտել է նախարարը։ Ընդ որում նա խոստովանել է, որ սիրիական խնդիրը համարում է «ամենաբարդ իրավիճակը անվտանգության ու ռազմական ոլորտում, որին ինքը երբեւէ բախվել է»։
Մեթիսը նաեւ հաստատել է, որ ԱՄՆ-ն «աշխատում է մերձավորարեւելյան տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ Սիրիա մտցնելու համար կոնտինգենտի հնարավոր ձեւավորման համար։ Նման ջանքերն ուղղված են նրան, որ փորձեն Սիրիայում իրականություն դարձնել կայունությունը»,- վստահեցրել է Մեթիսը։
Բացի դրանից, նա կարծիք է հայտնել , որ «տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները մտահոգված են Իրանի գործողություններով»։ «Իրանական վարչակարգը չի անում ոչինչ, որը կհամապատասխաներ սիրիական ժողովրդի բոլոր շահերին»,- կարծում է Մեթիսը։


















































Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Բաղայի
Իրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցի
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են բժշկական պարագաներ տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռի վրա
Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ