Ո՞վ հաջորդը կքծնի Նիկոլին
Իշխանափոխությունը բազմաթիվ դրական կողմեր ունի, որոնցից մեկն էլ այս կամ այն մարդուն ճանաչելն է: Եւ հիմա հսկայական հերթ է գոյացել Նիկոլ Փաշինյանին քծնելու, նրան գովերգելու համար: Ընդ որում, շարքում հատկապես ակտիվ են նրանք, ովքեր մի քանի օր առաջ ակտիվ քծնում էին ՀՀԿ-ին եւ նրա առաջնորդ Սերժ Սարգսյանին:
Հեղափոխությունը դեռ չի ավարտվել, բայց արդեն Թաթան երգ է գրել հեղափոխության եւ հեղափոխականների մասին: Այո, այն նույն Թաթան, որը Սերժ Սարգսյանի կազմակերպած կամ մասնակցած խնջույքների երգիչն էր:
Բավական ակտիվ է նաեւ դերասան Հրանտ Թոխատյանը, որը Սերժ Սարգսյանի մասնակցած քեֆ-ուրախությունների անփոխարինել թամադան էր:
Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կասեն, թե մարդիկ ուղղվել են, ինչու եք քննադատում: Չենք քննադատում, պարզապես արձանագրում ենք եւ ասում, որ եթե նույն Թաթան եւ Թոխատյան Հրանտը Սերժ Սարգսյանին գովերգելու արանքում մեկ-մեկ էլ ասեին առկա խնդիրների մասին, ապա գուցե այս ամենը չլիներ, երկիրն էլ ավելի լավ վիճակում լիներ:
Հերթի մեջ է նաեւ պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, որը քիչ է մնում Նիկոլին ոչ թե բարձրագույն կրթության դիպլոմ հանձնի, այլ դոկտոր-պրոֆեսորի կոչումը: Հավատացեք, կանի, եթե մի փոքր ստորագրահավաք կազմակերպի:
Քծնողների բանակը մեծ է եւ Նիկոլը պետք է պատրաստ լինի նրանց գրոհին:
Չզարմանաք, եթե ամենամոտ ապագայում, գուցե վաղը Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամը, որը թաթախված է կոռուպցիայի մեջ, հայտարարի, որ վերածվել է Երիտասարդ հեղափոխական հիմնադրամի:
Սպասում ենք Մերուժան Տեր-Գուլանյանի գովասանքի խոսքերին: Եւ մի մտածեք, թե հումոր ենք անում: Մերուժանը կգտնի ճիշտ պահը եւ տեղը Նիկոլին իր սրտի խոսքն ասելու համար: Վստահ եղեք, նրանից հետ չի մնալու Լեւոն Իգիթյանը, որը ոչ միայն կգովերքի Նիկոլին, այլ քֆուր կտա մի երկու հանրապետականի:
Ցավոք, սա հետսովետական հասարակության բնորոշ կողմերից է, որից պետք է փորձենք ազատվել հնարավորին չափ շուտ, քանի դեռ քծնողների բանակը վերջնականապես չի խժռել մեր երկիրը:
Թող մեզ ներեն նրանք, ում անունը չնշեցինք: Դուք եւս կարող եք հանգիստ քծնել եւ այդ մասին մենք անպայման կգրենք:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը