Ինչպես կքվեարկեն խմբակցությունները վարչապետի ընտրությանը
ՀՀԿ-ի, «Ելք»-ի, ՀՅԴ-ի դիրքորոշումը հստակ է՝ մնում է «Ծառուկյանը»
Հանրապետական կուսակցություն
Խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն հայտարարել է, որ իր թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Խմբակցությունը բաց քվեարակությամբ տալու է առավելագույն «կողմ» ձայներ։ Դասալքություն կլինի միայն այն դեպքում, երբ փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ լինեն։ Ինչն այս պահին՝ իրատեսական չէ։
Դաշնակցություն
ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն արդեն հայտարարել, թե պաշտպանելու է ՀՀԿ թեկնածու՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որևէ անակնկալ չի նախատեսվում, որևէ ինքնուրույնություն բացառվում է։ Վերապահումը դարձյալ միակն է՝ փողոցում կլինեն մեծ թվով մարդիկ՝ ՀՅԴ-ն կփոխի իր կարծիքը, չի լինի՝ ՀՅԴ-ն հնազանդ է։
«Ելք» դաշինք
Ամենայն հավանականությամբ «Ելքի» բոլոր պատգամավորները, ովքեր կլինեն դահլիճում՝ կքվեարկեն «Դեմ»։ Հակառակը կլինի քաղաքական և մարդկային ինքնասպանություն։ Չեն բացառվում այլ տիպի ակցիաներ դահլիճում կամ այլ մանր-մունր անակնկալներ։
«Ծառուկյան» դաշինք
Ամենամեծ ինտրիգը այստեղ է։
ԲՀԿ քաղաքական թևի գործիչները օրեր առաջ պաշտոնապես հայտարարել են, որ իրենց խմբակցությունը միասնաբար է քվեարկելու։
Նման դիրքորոշում հրապարակել են ԱԺ փոխնախագահ՝ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը։ Ակնհայտ է, որ դա արվել է Գագիկ Ծառուկյանի համաձայնությամբ։
Սա նշանակում է, որ «Ծառուկյան դաշինքը» կամ միասնաբար դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանին, ինչը ֆանտազիայի ժանրից է, կամ միասնաբար «կողմ» է լինելու, ինչը քիչ իրական է, կամ միասնաբար ձեռնպահ, ինչը՝ անիմաստ է։
Կա այլ տարբերակ. փոշմանել միասնական ընտրության հարցում և ազատ թողնել քվեարկությունը։ Դա կբերի մեծ թվով «կողմ» ձայների, գուցե ավելի շատ, քան «դեմը» և քաղաքական դաշտում օրակարգային կդառնա հետևյալ հարցը՝ ո՞վ է Ծառուկյան դաշինքի իրական սեփականատերը։
Top-news.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին