Ովքեր են լինելու խորհրդարանի հիմնական ուժերը
Խորհրդարանական տեղերի համար պայքարի է դուրս եկել 4 դաշինք եւ 5 կուսակցություն: Ընդգծենք սակայն, որ այս ուժերը ոչ միայն պայքարելու են խորհրդարանական տեղերի, այլ իշխանություն ձեւավորելու համար: Հիշեցնենք՝ այլեւս նախագահական ընտրություններ չեն լինելու:
Չնայած պաշտոնապես քարոզարշավը չի սկսվել, բայց արդեն իսկ պարզ է, որ ՀՀԿ-ն որպես հիմնական հակառակորդ տեսնում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» եւ «Ծառուկյան» դաշինքին:
Պատահական չէ, որ քարոզչամեքենան աննախադեպ եւ լօայնածավալ հարձակում է սկսել Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի ղեկավարած դաշինքի դեմ: Որքան հարձակումն ուժգնանում եւ կեղտոտ դրսեւորումներ է ստանում, այնքան ընտրողը, հայ ժողովուրդը ավելի լավ է տեսնում, թե ով է իր կողքին կանգնած ուժը:
Հիմա շատերին է հետաքրքրում, թե ինչ վիճակում է գտնվում ՀՀԿ-ն, եր որքան «ջայն կարող է խփել» այս անգամ: ՀՀԿ-ում վստահ են, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները միմյանց դեմ պայքարելով կապահովեն Սերժ Սարգսյանին անհրաժեշտ ձայները: Այսուհանդերձ, ՀՀԿ-ում քաջատեղյակ են, թե իրականում որքան է իրենց կուսակցության իրական վարկանիշը, որն ավելի մոտ է 0-ին, քան 10-ին:
Բնականաբար, վարչական ռեսուրսների օգտագործմամբ, հին եւ կեղտոտ մեթոդների գործադրմամբ ՀՀԿ-ն փորձելու է ձայներ ստանալ, բայց վստահաբար կարելի է ասել, որ այն բավրար չի լինելու իշխանություն ձեւավորելու համար:
Եթե ՀՀԿ-ն վստահ լիներ իր ուժերին, ապա աննախադեպ արշավ չէր սկսի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ: ՀՀԿ-ի համար որքան մոտենան ընտրությունները, այնքան ավելի դժվար է լինելու, քանի որ ավելի շատ ընտրողներ են հասկանալու, որ ռեյտինգային հանրապետականին ձայն տալով ձայն են տալու Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ին եւ հրաժարվելու են իրենց մտադրությունից:
ՀՀ քաղաքացին փոփոխություններ է ուզում, արմատական փոփոխություններ: Այդ իսկ պատճառով չի պատրաստվում քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Բնականաբար, ՀՀԿ ղեկավարությունը քաջատեղյակ է այս մասին, եւ փորձում է անհուսության մթնոլորտ ստեղծել: Անհուսության մթնոլորտում ավելի շատ մարդ կգտնվի, որը կնախընտրի քվեարկել ընտրակաշառք ստանալուց հետո:
Հիմա հերթը այստեղ քաղաքական այն ուժերինն է, որոնք մասնակցում են ընտրություններին: Նրանք պետք է կոտրեն անհուսության մթնոլորտը, գաղջը: Եւ այստեղ արդեն կերեւա, թե ովքեր են իսկապես նախագահական նստավայրից դուրս գտնվող ուժերը:
Եթե այս կամ այն ուժը իշխանություններին թողած քննադատում է «Ծառուկյան» դաշինքին կամ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, ապա ժողովուրդը շատ հեշտ կկողմնորոշվի եւ կկատարի իր ընտրությունը:
Որեւէ մեկին նեղացնելու մտադրություն չունենք, բայց իրականությունն այն է, որ ընտրություններում հիմնական խաղացողները լինելու են երեքը՝ ՀՀԿ-ն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» եւ «Ծառուկյան» դաշինքը:
Իրականությունն այսպիսին է եւ առաջիկայում բավական հետաքրքիր զարգացումներ տեղի կունենան:
Գագիկ Մարտիրոսյան


















































Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան
Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ
Օսկանյանը նամակներ է հղել դեսպաններին՝ կոչ անելով ՀՀ իշխանությունների առջև բարձրացնել քաղբանտարկյալների հարցը
Այսօր Լեռնային Ղարաբաղի հարցն ունի նոր ընկալում և աջակցություն․ Վարդան Օսկանյան
Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի դեմ քրգործ են ուզում հարուցել
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել