Հայաստանը երիտասարդական պատերազմի շեմին
Սերժ Սարգսյանը իր վարչապետությունը հաստատելու մասին հայտարարությունը ավարտեց երիտասարդ լիդերներին առաջիկայում ողջ փորձը փոխանցելու մասին որոշումով։
Լիդերների՞ն, թե՞ լիդերին
Կա մի սկզբունքային հարց՝ արդյոք գործող նախագահը թույլ է տվել լեզվական սայթաքո՞ւմ, թե՞ ասել է այն, ինչը պետք է ասվեր։ Հարցադրումն այսպիսին է. եթե լիդերին, ապա կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է իր հարազատ, երիտասարդ դեսպանի մասին։ Իսկ եթե այնուհանդերձ՝ լիդերներին, ապա, ճանաչելով հայաստանյան իրականությունը, վաղվանից սկսվելու է համահայկական երիտասարդական պատերազմ։
Բոլոր երիտասարդները հավասար են, բայց որոշները՝ ավելի հավասար։
Եվ այսպես, ապրիլից սկսած ՀՀԿ քաղաքական դպրոցի ունկնդրից մինչեւ ՀՀԿ-ական երիտպատգամավոր, բոլորը հոգու խորքում հավատալու են, որ ամենահավասար երիտասարդը հենց իրենք են։ Իսկ դա նշանակում է անողոք միջերիտասարդական պատերազմ՝ ինտրիգներ, մուտիլովկաներ, գործ տալ, գլխին սարքել, շեֆին ավելի ուժեղ քծնելու մոլեռանդ դրսեւորումներ։ Սկզբնական փուլում երիտասարդ գործիչները սկսելու են հոշոտել տարեցներին. սկզբում չբարեւել, հետո ծաղրել, հետո անտեսել։
Երկրորդ փուլում ուտելու են իրար։ Խանդի տեսարաններ են առաջանալու քույր կուսակցությունների երիտասարդների մոտ, որոնք պահանջելու են երիտասարդական կոալիցիա՝ «իսկ գուցե ամենահավասարն ա՞յլ կուսակցությունում է» կարգախոսով։
Բայց կուսակցական երիտասարդներն ունեն մեծ եւ ահեղ մրցակիցներ՝ օլիգարխների, նախկին պաշտոնյաների, բյուջեից միլիարդներ տարածների երեխաները։ Սա կոչվում է սերնդափոխություն։ Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը հենց նրանց նկատի ուներ, եւ ոչ թե Շարմազանովի կոլեգաներին։ Ու առաջիկայում մենք նրանց կտեսնենք թաղապետերի, փոխնախարարների, նախարարների պաշտոնում։ Սա շատ իրատեսական տարբերակ է։
Իսկ մինչ այդ երիտասարդների մեծ բարեկամ Սերժ Սարգսյանը կառուցելու է իր անձնական սցենարները։ Եվ չի բացառվում, որ 2022 թվականին Շարմազանովը հայտարարի, որ երիտասարդներին փորձի փոխանցման քառամյա ծրագիրը կիսատ է, եւ պահանջվում է եւս 5 տարի, որպեսզի վարչապետ Սերժ Սարգսյանը շարունակի մինչեւ վերջ փոխանցել փորձը։
Անհավասար երիտասարդները
Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ, որովհետեւ այս պահին Ալիեւի հետ բանակցելու ունակ այլընտրանք չունի։ Ոչ միայն ունակությունների բացակայության, այլեւ՝ պարզապես հայտ չներկայացնելու։ Սա է փաստը։ Հակիրճ փաստը շատ ավելի զորեղ է, քան երկարաշունչ բացատրությունները։ Եվ եթե արդեն վարչապետ Սերժ Սարգսյանը չզգա փոփոխությունների, թարմ օդի հրամայականը, ապա իրական երիտասարդների մեծ հոսքերն ուղղակի հեռանալու են Հայաստանից։ Դա լինելու է շատ արագ, որովհետեւ
Հայաստանը դառնալու է «անհավասար» երիտասարդների համար անհետաքրքիր երկիր։ Խոսքն առողջ երիտասարդների մասին է՝ անկախ մասնագիտությունից, ովքեր ուզում են հեռանկար, ովքեր ուզում են մթնոլորտ, ովքեր ուզում են իրենց ընտանիքների համար ապրելու եւ զարգանալու պայմաններ։
Վահրամ Գեւորգյան


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...