Խնդրողների ցանկն ու որակը
Ապրիլին, նոր Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետ։ Սա է իրականությունը, սա է քաղաքական փաստի ուժը։ Բայց իշխանությունն ունի խնդիր՝ հանրությանը հրամցնել Ս. Սարգսյանի երրորդ ժամկետի փաստը, հաշվի առնելով նաև նախկինում տված խոստումը։ Սա հեշտ խնդիրներից չէ, բայց ելնում ենք այն պայմանից, որ քաղաքականության մեջ չլուծվող խնդիրներ չկան։
Իշխանությունն ունի ընտրության երկու մոդել՝ խնդրողների ցանկ, սա համարում ենք քանակական մոդել, և երկրորդ՝ քաղաքական ճշգրտորեն մշակված բանաձևերի ճանապարգ՝ սա համարում ենք ՝ որակական մոդել։
Այս պահին արձանագրում ենք, ոչ ջախջախիչ հաղթանակ է տանում քանակը։
Խնդրել առանց IQ-ի։ Այս մոդելը շատ ծիծաղելի է , եթե այդքան տխուր չլիներ՝ թե Ս. Սարգսյանի, թե պետության համար։ Վահրամ Բաղդասարյանի, Շարմազանովի, Գալուստի, Մանվելի, Թեմի առաջնորդի ասածները ունեն կիսագողական-կիսահոգևոր հիմնավորումներ, բայց ոչ պետական։
Կարելի է ենթադրել, որ առաջիկայում նման խնդրողների ցանկը տրամաբանորեն մեծանալու է ՝ իշխանական պատգամավորներին, երկրապահներին և հոգևոր դասին առաջիկայում կմիանան՝ մշակույթի գործիչները, գիտությունների ակադեմիան, ստեղծագործական միությունները, սփյուռքի ներկայացուցիչները, մարզաշխարհը, հետո՝ ընդդիմությունը։ Ի դեպ կա խնդրանքի ծառուկյանական մոդելը՝ ինքնաբուխ գալ տան դռանը խնդրել, կա հյուսիսկորեական մոդելը՝ չորեքթաթ խնդրել (համապատասխան տեսանյութերը համացանցում կան)։ Սա արդեն կախված է Ս. Սարսգյանի այդ պահի հավեսից։
Այս ամենին զուգահեռ կա հետընտրական իրողության վրա, փաստի վրա հիմնված քաղաքական և պետական բանաձևերի մոդելը։ Սա նշանակում է ծրագիր, հիմնավորում, պետական և հանրային նոր օրակարգ, բարեփոխումների ճանապարհային քարտեզ և իհարկե, լրիվ նոր անվանացանկ, թե ովքեր դա կներկայացնեն։ Ընտրությունը դարձյալ Սերժ Սարգսյանինն է։
Խմբագրական
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին