Իրոք, շատ տարօրինակ ազգ ենք
Մենք բարեկամ համարում ենք Ֆրանսիային, բայց ցանկանում ենք ապրել ԱՄՆ-ում եւ Գերմանիայում: Իրոք, շատ տարօրինակ ազգ ենք:
Մեր հարցումը ցույց տվեց նաեւ, որ ՀՀ քաղաքացիների միայն 33 տոկոսն է ցանկանում շարունակել ապրել եւ աշխատել Հայաստանում: Սա եւս տարօրինակ ազգին բնորոշ հատկանիշ է: Ունենք պետություն, բայց ուզում ենք ապրել ԱՄՆ-ում եւ Գերմանիայում, բայց երբ չի ստացվում, ապրում ենք Ռուսաստանում, անգամ Թուրքիայում:
Հայաստանցիների 23 տոկոսը երազում է ԱՄՆ-ում ապրելու մասին: Նույն թվով մարդիկ երազում են եւ ջանք ու եռանդ չեն խնայում Գերմանիայում հաստատվելու համար: Նրանք մի անգիր արած արտահայտություն գիտեն՝ այնտեղ երեխաներն ապագա ունեն: Միայն տարօրինակություններ ունեցող ազգը կձգտի երեխաների համար ապագա գտնել ԱՄՆ-ում կամ մեկ այլ երկրում: Ընդ որում, այնպիսի երկրներում, որին Հայաստանին բարեկամ չի համարում:
Մեր հարցման մասնակիցներից եւ ոչ մեկը Գերմանիան Հայաստանի բարեկամ երկիր չի համարում, իսկ ԱՄՆ-ին բարեկամ են համարում հարցվածների ընդամենը 13 տոկոսը:
ՀՀ քաղաքացիների կեսը Հայաստանի բարեկամ համարում են Ֆրանսիային, բայց միայն 15 տոկոսն է ցանկանում մշտական բնակություն հաստատել այդ երկրում: Իսկ Ռուսաստանում երազում է ապրել հայաստանցիների ընդամենը վեց տոկոսը, բայց իրականում՝ ապրում են հարյուր հազարներով, քանի որ չեն կարողանում իրականացնել ԱՄՆ-ում եւ Գերմանիայում ապրելու իրենց երազանքը:
Այսպիսին ենք մենք: Երազում էինք անկախ պետության մասին, իսկ երբ ունեցանք այդ պետությունը, երազում ենք օտարության մեջ ապրելու մասին: Միայն չասեք, թե ժողովրդին այս կամ այն օրը գցեցին: Իսկ ի՞նչ արեց նույն այդ ժողովուրդը, որ իրեն այս կամ այն օրը չգցեն:
Գեղամ Նազարյան
Գլխավոր խմբագիր
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին