«Քաջ» ադրբեջանցիները եւ միամիտ հայերը
Ադրբեջանում շուտով նախագահի ընտրություններ են: Բնականաբար, մինչեւ ընտրությունները հնչելու են պոպուլիստական բազմաթիվ հայտարարություններ: Դրանցից մեկն Իլհամ Ալիեւն արդեն արել է, ասելով, թե Երեւանը ադրբեջանական հող է, եւ ապագայում այն պետք է ազատագրենք:
Դրանից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է հրավիրել եւ գեներալներին ու գնդապետներին առաջարկել ուշադիր լսել եւ կարդալ Իլհամ Ալիեւի վերոհիշյալ ելույթը:
Այս ամենը շատ պարզ է եւ հասկանալի, եթե հիշենք, որ խոսքը Ադրբեջանի մասին է: Ի դեպ, Ալիեւը առաջին անգամը չէ, որ խոսում է Երեւանի «ազատագրման» մասին:
Իհարկե, հասկանալի է, որ որոշ, այսպես կոչված, լրատվամիջոցներ ամեն ինչ անում են դիտում ապահովելու համար եւ թքած ունեն շարքային ընթերցողների ապրումների վրա եւ դրա համար էլ նյութը վերնագրում են. «Երեւանը եւ Սյունիքը «գրավելու» համար Զաքիր Հասանովը հավաքում է գեներալներին»:
Իլհամ Ալիեւի հիմար հայտարարությունն ընդամենը պետք է օգտագործել բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերն ամրապնդելու համար, ինչն էլ, կարծես թե, արվում է: Իսկ պնդումները, թե Ալիեւի հայտարարությունից հետո մենք պետք է դուրս գանք բանակցային գործընթացից, ընդամենը ծիծաղ են առաջացնում: Տպավորություն է, կարծես մենք առիթ ենք փնտրում բանակցություններից դուրս գալու համար եւ չենք գտնում:
Եվ մենք մեր զգոնությունը միշտ պետք է պահենք ամենաբարձր մակարդակի վրա, եւ ոչ թե այն ժամանակ, երբ Ալիեւը հերթական պոպուլիստական հայտարարությունն անի։ Վտանգը բխում է ոչ թե նրա հիմար հայտարարություններից, այլ գնած զենքերից։
Մնում է ցավով արձանագրել, որ ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ հիմա, մենք նույն միամիտն ենք, բարեբախտությունն այն է, որ պետություն ունենք, բայց այս միամտությամբ պետություն չես կարող պահել:
Գեղամ Նազարյան
Գլխավոր խմբագիր
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին