Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանից ժամանած քաղաքացիների շրջանում ձերբակալություններ են եղել․ Արփինե Սարգսյան ԿԳՄՍՆ հերթական գործակարգավարական խորհրդակցություն Դրական եզրակացություն՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթին Բնակարանային գողությամբ զբաղվող մեծաթիվ խմբեր ենք բացահայտել. ՆԳ նախարար Մեր երեք ըմբիշներն էլ դուրս եկան քառորդ եզրափակիչ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ 26.10.2026 (տեսանյութ) Սիսիան համայնքի Մայիսի 28 զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցին վերադարձվել է. ԱԱԾ Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն Մինչև 250 հազար դրամ՝ մասնագիտական ուսուցման համար․ կառավարությունը միավորում է զբաղվածության երեք ծրագիր Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է․ Անահիտ Ավանեսյան ՀՀ-ում նոր ընդդիմության ձևավորման հարցը. Փաշինյանի դիրքորոշումը (տեսանյութ)

Ռուսաստանից ժամանած քաղաքացիների շրջանում ձերբակալություններ են եղել․ Արփինե ՍարգսյանՆարեի առաջին հարցազրույցը մանկական Եվրատեսիլում հաղթելուց հետոԿԳՄՍՆ հերթական գործակարգավարական խորհրդակցություն Դրական եզրակացություն՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթինԱրսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբԲնակարանային գողությամբ զբաղվող մեծաթիվ խմբեր ենք բացահայտել. ՆԳ նախարարՄեր երեք ըմբիշներն էլ դուրս եկան քառորդ եզրափակիչՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ 26.10.2026 (տեսանյութ)Սիսիան համայնքի Մայիսի 28 զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱրսեն Սաֆարյանի եւ դստեր հուզիչ պարը (տեսանյութ)Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցին վերադարձվել է. ԱԱԾՏիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերությունՄինչև 250 հազար դրամ՝ մասնագիտական ուսուցման համար․ կառավարությունը միավորում է զբաղվածության երեք ծրագիրԵրևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է․ Անահիտ ԱվանեսյանՀՀ-ում նոր ընդդիմության ձևավորման հարցը. Փաշինյանի դիրքորոշումը (տեսանյութ)1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԿենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև երկարաժամկետ բարեկեցության խնդիր էCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըԷլինա Դանիելյանը CE Gambit Bonnevoie-ի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության փոխչեմպիոնՔննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունըԵնոքավան–Կարմիրգյուղ հիմնանորոգվող ճանապարհին ժայռային ապարների պայթեցման աշխատանքներ են իրականացվում (տեսանյութ)Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցներիՎարպետաց դաս՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի մասնակիցների համար (տեսանյութ)Մարտունու արվեստի դպրոցը համալրվել է գույքով և պարագաներովԱնդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունըՀայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մեր տղաները պատմություն են կերտումՈվքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայների նախնական պատկերըՄբապեն մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էՅուրաքանչյուր մարդ յուրահատուկ է իր առանձնահատկություններով. Արև-երեխաների Արև թատրոնում (ֆոտոշարք)Ժամանակն է՝ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. քաղաքապետԴատախազությունը Երևանի թիվ 7 շուկա ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայրԺամանակն է՝ ստուգումներ անցկացնել նաև մետրոպոլիտենում. քաղաքապետՎենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիքԹբիլիսիում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի երթԷլեկտրատրանսպորտի աշխատանքի ժամերը կավելանան. քաղաքապետԱյս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինիՔննիչ հանձնաժողովը նիստ կգումարիԷրդողանի գլխավոր խորհրդականը պաշտոնանկ է արվելՎարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանըԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնը (տեսանյութ)Naré-ն վերադարձավ հայրենիք հաղթական մրցանակով (ֆոտոշարք)Հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվովՎուչիչը ճանաչել է պարտությունըՍպասվում է առանց տեղումների եղանակԼուլա դա Սիլվան կդառնա Բրազիլիայի պատմության մեջ ամենատարեց նախագահըԼոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
Բիզնես

Մինչև 250 հազար դրամ՝ մասնագիտական ուսուցման համար․ կառավարությունը միավորում է զբաղվածության երեք ծրագիր

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի զբաղվածության ապահովման միասնական ծրագիր, որով նախատեսվում է մինչև 250 հազար դրամի կրթական վաուչեր տրամադրել Ղարաբաղից տեղահանված գործազուրկ անձանց, ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկներին և անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին։ Ծրագիրը ներառում է նաև աշխատանքի ընդունող գործատուներին եկամտահարկի փոխհատուցում և աշխատանքը պահպանող շահառուներին մինչև 300 հազար դրամի միանվագ աջակցություն։ Կառավարության հաշվարկով՝ 2027 թվականին ծրագրի շահառու կդառնա շուրջ 1500 մարդ։ Սակայն նոր մեխանիզմի արդյունավետությունը կախված կլինի ոչ միայն ուսուցման հասանելիությունից, այլև նրանից, թե որքանով այն կօգնի քաղաքացիներին գտնել և պահպանել աշխատանքը։

Կառավարությունը հոկտեմբերի 22-ի նիստում հաստատել է զբաղվածության ապահովման նոր ծրագիրը, որով երեք գործող ծրագրերը կմիավորվեն մեկ փաթեթում։ Աշխատանքի և բարեկեցության նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանի և Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանի խոսքով՝ փոփոխության նպատակն է պարզեցնել դիմելու ընթացակարգերը, խթանել քաղաքացիների մասնակցությունը և զբաղվածության քաղաքականությունն ավելի արդյունավետ դարձնել։

Մինչև այժմ առանձին ծրագրեր են գործել Ղարաբաղից տեղահանված անձանց, ռազմական գործողություններին մասնակցած և պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկների, ինչպես նաև անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների աշխատունակ անդամների համար։ Նոր ծրագրով նախատեսվում է միասնականացնել աջակցության մեխանիզմները և վերանայել դրանց բովանդակությունը՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով մասնագիտական ուսուցմանը։

«Մեր քաղաքացիների համար դժվար էր ուսումնասիրել բոլոր ծրագրերը, հասկանալ՝ որ ծրագրի շահառու են իրենք հանդիսանում, ինչ պայմանների պետք է համապատասխանեն, ինչպես դիմեն և ինչ փաստաթղթեր ներկայացնեն»,- ասուլիսի ժամանակ նշել է Ռուզաննա Պեպանյանը։

Նոր ծրագրի առաջին բաղադրիչի ժամանակ շահառուներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ արժողությամբ վաուչեր, որը հնարավոր կլինի օգտագործել մեկ անգամ՝ տրամադրումից հետո վեց ամսվա ընթացքում։

Վաուչերը հնարավոր կլինի իրացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված՝ երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր իրականացնող կազմակերպություններում։ Դասընթացն ավարտելուց և համապատասխան վկայական ստանալուց հետո կրթական կազմակերպությանը կփոխանցվի ուսուցման համար նախատեսված գումարը։

Ըստ Լիանա Թովմասյանի՝ ծրագրի առանցքային փոփոխություններից մեկն այն է, որ շեշտը դրվելու է մասնագիտական ուսուցման և աշխատաշուկայի պահանջների համապատասխանեցման վրա։ Պաշտոնյաների գնահատմամբ՝ աշխատաշուկայում առկա է առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն․ մի կողմից՝ գործատուները աշխատակիցներ են փնտրում, մյուս կողմից՝ աշխատանք փնտրող քաղաքացիները հաճախ չունեն պահանջվող հմտությունները։

Որպես օրինակ՝ նշվել են սոցիալական մեդիայի կառավարման և թվային տեխնոլոգիաների հետ կապված որոշ մասնագիտություններ, որոնց համար հնարավոր է կարճաժամկետ ուսուցում կազմակերպել։

Ծրագրի երկրորդ բաղադրիչը վերաբերում է գործատուներին։ Վաուչերով ուսուցում անցած և ավարտական վկայական ստացած անձին համապատասխան մասնագիտությամբ աշխատանքի ընդունելու դեպքում գործատուն կկարողանա ստանալ աշխատողի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտահարկի փոխհատուցում։

Աշխատանքային հարաբերությունների առաջին երեք ամիսների համար կփոխհատուցվի եկամտահարկի 50 տոկոսը՝ ամսական առավելագույնը 25 հազար դրամի չափով։ Չորրորդից վեցերորդ ամիսների ընթացքում փոխհատուցումը կկազմի 100 տոկոս, բայց ոչ ավելի, քան ամսական 50 հազար դրամը։

Գործատուն պետք է շահառուի հետ կնքի առնվազն երեք ամսվա աշխատանքային պայմանագիր՝ սահմանված աշխատանքային ռեժիմի պայմաններով։ Ծրագրի մեկնարկի համար նախնական հաշվարկով նախատեսվել է շուրջ 1500 շահառու։ Ֆինանսավորման համար գնահատվել է 862,5 միլիոն դրամ, որը նախատեսվում է հատկացնել նախկին երեք ծրագրերի համար նախատեսված միջոցներից։ Այսպիսով՝ նոր ծրագիրը նախատեսվում է իրականացնել առանց այդ նպատակով լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելու։

Ասուլիսի ընթացքում պաշտոնյաները ներկայացրել են նաև նախորդ ծրագրերի շահառուների վերաբերյալ տվյալներ։ Ըստ ներկայացված թվերի՝ Ղարաբաղից տեղահանված անձանց ծրագրում նոր շահառուների թիվը 2025 թվականին կազմել է 952, իսկ 2026 թվականին՝ 485։ Ռազմական գործողություններին մասնակցած և զորացրված անձանց ծրագրում այդ ցուցանիշները համապատասխանաբար եղել են 248 և 150։ Անապահովության համակարգում ընդգրկված անձանց ծրագրում շահառուների թիվը 2025 թվականին կազմել է 52, իսկ 2026 թվականին՝ 113։

Նոր ծրագրի դիմումները կընդունվեն e-work.am հարթակի միջոցով։ Պետական տեղեկատվական համակարգերի տվյալների համադրմամբ կստուգվի՝ արդյոք քաղաքացին համապատասխանում է շահառու դառնալու պայմաններին։ Համակարգը հնարավորություն կտա նաև տեղեկանալ մերժման հիմքերի մասին։ Շահառու ճանաչվելուց հետո նրա օգտահաշվում ինքնաշխատ եղանակով կձևավորվի կրթական վաուչերը։ Կրթական կազմակերպությունները նույնպես կմասնակցեն գործընթացին հարթակի միջոցով։

Ծրագիրը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից։

Top news