Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում չորրորդ անգամ հաղթանակ տանելուց հետո հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում կախված լինել այլ պետություններից։ «Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի»,- ասել է նախագահը։
Լուլան նաև հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակից հետո իշխանությունը պետք է ծառայի երկրի բոլոր քաղաքացիներին։ «Երբ մենք հաղթում ենք ընտրություններում, այլևս հակառակորդներ չունենք։ Ես պետք է կառավարեմ 215 միլիոն մարդու համար»,- նշել է նա։
Նախագահը վստահեցրել է, որ մտադիր է իր պաշտոնավարման ընթացքում հասնել նշանակալի արդյունքների։ «Ես պատրաստվում եմ այս երկրի պատմության մեջ լավագույն նախագահական ժամկետն ապահովել։ Կարող եք վստահ լինել դրանում»,- ասել է Լուլան։
Նա նաև իր հաջողությունը կապել է Աստծո աջակցության և երկրի քաղաքացիների ցուցաբերած ուժի հետ։ «Ես միշտ մտածում եմ, որ Աստված շատ առատաձեռն է եղել իմ նկատմամբ։ Կան շատ մարդիկ, որոնք ինձնից ավելի պատրաստված են, ավելի շատ դիպլոմներ ունեն, ավելի շատ գրքեր են կարդացել և ավելի շատ են սովորել։ Այդ դեպքում ինչո՞ւ Աստված ընտրեց ինձ։ Ես միշտ հավատացել եմ, որ Աստծո մատն իմ գլխին է»,- հայտարարել է Բրազիլիայի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն և երկրի տղամարդկանց ու կանանց իրենց ցուցաբերած աջակցության համար։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...
Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում (տեսանյութ)