Հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով
Կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, Իսպանիայի ֆուտբոլի առաջնության (Լա Լիգա) տասներորդ տուրում «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» մրցեցին միմյանց հետ։ Հանդիպումը կայացավ Բարսելոնայում և ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
«Բարսելոնայի» եզրային պաշտպան Չավի Էսպարտը ստիպված եղավ լքել խաղադաշտն արդեն 30-րդ րոպեին․ 19-ամյա ֆուտբոլիստը նստեց խաղադաշտում՝ ցույց տալով, որ չի կարողանա շարունակել հանդիպումը։ «Բլաուգրանայի» ծագող աստղի վնասվածքի լրջությունը դեռևս պարզ չէ, բայց մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ստիպված եղավ անհապաղ փոխարինում կատարել՝ խաղադաշտ դուրս բերելով Ալեխանդրո Բալդեին։
Հանդիպման 41-րդ րոպեին հյուրերի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն բացեց հաշիվը։
Հանդիպման 61-րդ րոպեին Ռաֆինյան՝ Պեդրիի փոխանցումից, հավասարեցրեց հաշիվը․ սա բրազիլացու 13-րդ գոլն էր Լա լիգայի այս մրցաշրջանում։ Ռաֆինյան դարձավ առաջին ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուից հետո, որը Լա Լիգայի տասներորդ տուրում խփել է 13 գոլ։ Պորտուգալացին 2014/15 մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում խփել էր 17 գոլ։ Ռաֆինյան Իսպանիայի ընթացիկ առաջնության գոլահարների մրցավազքում առաջատարն է՝ առաջ լինելով Կիլիան Մբապեից երկու գոլով։
88-րդ րոպեին Մբապեն դուբլ գրանցեց Կամավինգայի փոխանցումից հետո՝ ձևակերպելով այս հանդիպման վերջնական հաշիվը լուսատախտակին։ Սա Մբապեի 8-րդ գոլն էր 7-րդ Էլ Կլասիկոյում, և 14-րդ գոլը կատալոնական թիմի դարպասն իր կարիերայում։
armsport.am


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...