Ռուսաստանից ժամանած քաղաքացիների շրջանում ձերբակալություններ են եղել․ Արփինե Սարգսյան
Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած քաղաքացիների շրջանում ընտրական գործընթացների հետ կապված ձերբակալություններ են եղել։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով ընտրական շրջանում Ռուսաստանից ժամանած քաղաքացիների թվի վերաբերյալ հարցին։
Նախարարը հրաժարվել է հրապարակել ժամանած քաղաքացիների թիվը՝ նշելով, որ իրավապահ մարմինները շարունակում են աշխատանքը, իսկ գործընթացները դեռ ընթացքի մեջ են։
«Ունեցել ենք նաև վարույթներ, որոնցով անցնում են, այո՛, նաև Ռուսաստանի Դաշնությունից եկած մեր հայրենակիցները, ընդ որում՝ ունենք ձերբակալումներ նրանց շրջանում»,- ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ձերբակալությունները կատարվել են այն դեպքերում, երբ իրավապահները հայտնաբերել են ընտրողի իրավունքի վրա ազդեցության կամ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու հանգամանքներ։ Նախարարը նաև նշել է անձանց հավաքագրման հետ կապված դեպքերի մասին։
Սարգսյանի խոսքով՝ ընտրական գործընթացների առնչությամբ իրավապահների աշխատանքը չի սահմանափակվում ընտրության օրով։ Նախաքննական մարմինները շարունակում են վարույթները, և նախարարը չի բացառել առաջիկայում նոր ձերբակալությունների ու ավելի խիստ խափանման միջոցների կիրառման դեպքերը։
Top news


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել