Հնդկաստանը դարձել է պրիմատների ապօրինի առևտրի կարևոր ուղղություններից մեկը
Հնդկաստանի արևելքում՝ Օդիշա նահանգում, հայտնաբերված հինգ օրանգուտանների ձագերը բացահայտել են էկզոտիկ կենդանիների ապօրինի առևտրի աճող ծավալները։ Վեցից ութ ամսական երեք արուներն ու երկու էգերը հայտնաբերվել են իրենց բնական միջավայրից՝ Բորնեո և Սումատրա կղզիների արևադարձային անտառներից ավելի քան 2700 կիլոմետր հեռավորության վրա։ Այժմ ձագերը գտնվում են Հնդկաստանի կենդանաբանական այգում, որտեղ, ըստ հաղորդումների, նրանց հանգստացնելու համար դասական երաժշտություն են միացնում։ Մասնագետների կարծիքով՝ նման դեպքերը վկայում են, որ Հնդկաստանը դարձել է պրիմատների ապօրինի առևտրի կարևոր ուղղություններից մեկը։
Տեսակին սպառնում է անհետացման ծայրահեղ վտանգ՝ հիմնականում անտառների կորստի պատճառով։ Բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով՝ վայրի բնության մեջ մնացել է շուրջ 119 հզ. օրանգուտան։Մասնագետները մտահոգված են նաև կենդանիների օրինական ներմուծումների նկատմամբ վերահսկողության բացերով։ CITES միջազգային կոնվենցիայի տվյալներով՝ 2021-2024 թվականներին Հնդկաստան է ներմուծվել 41 օրանգուտան, սակայն մասնագետները կասկածի տակ են դնում դրանցից որոշների ծագման օրինականությունը։
Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են, որ ուսումնասիրում են Հնդկաստանում հայտնաբերված հինգ ձագերի ծագումը և նրանց առողջական վիճակը՝ հայրենիք վերադարձնելու նպատակով։ Մասնագետների խոսքով՝ ձագերի մայրերը, հավանաբար, սպանվել են, քանի որ օրանգուտանների ձագերը սովորաբար մինչև ինը տարի կախված են մոր խնամքից։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել