Վինիսիուսն ուղղակի կատաղել է` տեսնելով կարմիր քարտը
Վիլյառեալի դեմ Սանտյագո Բեռնաբեուում կայացած խաղում (1:0) գլխավոր մրցավար Դիաս դե Մերան բրազիլացուն հեռացրել է խաղադաշտից Վիլյամ Սալիբայի մազերից քաշելու համար։ VAR-ը հուշել է մրցավարին դրվագի մասին, և մոնիտորին մոտենալուց հետո դե Մերան առանց վարանելու հեռացրել է Վինիսիուսին։
DAZN-ը հրապարակել է այդ դրվագի ամբողջական տեսանյութը՝ ցուցադրելով, թե ինչպես է գոլը տոնող բրազիլացին վայրկյաններ անց, կարմիր քարտը տեսնելով, կորցնում ինքնատիրապետումը։ Կադրերում երևում է, թե ինչպես է Սալիբան ասում Վինիսիուսին, որ նա քաշել է իր մազերից, մինչդեռ Ջուդ Բելինգհեմն արդարացնում է թիմակցին՝ ասելով՝ «այդտեղ ոչինչ չկա», և ժեստերով խնդրում է տրիբունաներին ավելի ուժգին աջակցել թիմին։
Տեսնելով կարմիր քարտը՝ Վինիսիուսն ուղղակի կատաղել է. «Կարմի՞ր, կարմի՞ր»,- զարմացել է հարձակվողը։ Թիմակիցները ստիպված են եղել հետ պահել նրան, մինչ նա առնվազն չորս անգամ հարցրել է մրցավարին. «Ինչո՞ւ ես դա անում»։ Բելինգհեմը նույնպես ապշած է մնացել որոշումից՝ հայտարարելով. «Սա այլևս ֆուտբոլ չէ»։
«Ինչպիսի՜ խելագարություն»,- բացականչել է Վինիսիուսը հանդերձարան գնալու ճանապարհին։ Սակայն կրքերը դրանով չեն հանդարտվել. նախքան հանդերձարան մտնելը բրազիլացին հրել է Լա Լիգայի աշխատակցին, որը կանգնած էր VAR-ի մոնիտորների հետևում։ DAZN-ի լրագրող Իսահակ Ֆոուտոյի փոխանցմամբ՝ այդ աշխատակիցը հանդիպման տնօրենն էր, ում հասցեին Վինիսիուսը բղավել է. «Սա աղբ առաջնություն է» (Liga de mierda)։
Մինչ այդ, Դիաս դե Մերան փորձում էր բացատրել իր որոշումը Կիլիան Մբապեին՝ միաժամանակ լսելով Մարկ Կուկուրելյայի դժգոհությունները։
armsport.am


















































Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Երկրորդ սերնդի մոլորակ
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին